Գլազգոյի համալսարանի գիտնականները հայտնագործել են, որ այն տղամարդկանց մոտ, ովքեր օրական խմում են 7 բաժակից ավել թեյ, շականակագեղձի քաղցկեղի վտանգը ավելի բարձր է, քան նրանց մոտ, ովքեր օրական խմում են 3 բաժակից պակաս թեյ: Այս մասին հայտնում է Tert.am-ը:
Գիտնականները նաև նշել են, որ սովորաբար թեյի սիրահարները ունեն նորմալ քաշ, և վարում են համեմատաբար ավելի առողջ կենսակերպ: Նրանք խորհուրդ են տալիս կրճատել թեյի օգտագործումը' օրական մինչև մեկ բաժակ. 7-րդ բաժակից վտանգը աճում է:
Գիտնականներին մասնավորապես մտահոգում է սև թեյը:
Հետազոտությունը կատարվել է 21-75 տարեկան 6016 տղամարդկանց շրջանում: Պարզվել է, որ շականակագեղձի քաղցկեղի հետ են բախվել առնվազն յոթ բաժակ թեյ խմող տղամարդկանց 6,4%-ը, իսկ երեք բաժակից պակաս թեյ խմող տղամարկանց' միայն 4,6%-ը: