Ծովային կենսաբազմազանության լուսավոր ու գունագեղ աշխարհը կարող է հասանելի լինել միայն ջրասուզորդների համար, ովքեր սեփական աչքերով կարող են տեսնել ստորջրյալ աշխարհի գեղեցկությունը: Սակայն ծովային կենսաբանության ուսանողը լուսանկարել է էկզոտիկ բույսերն ու հրապարակել դրանց խոշորացված լուսանկարները, ներկայացնում է Daily Mail-ը:

Այս բույսերի մեծ մասի չափսերը չեն գերազանցում 2 սմ-ը, ինչի պատճառով էլ 26-ամյա ավստրալացին խոշորացրել է հատուկ տեխնիկայի միջոցով: Յուրաքանչյուր լուսանկարը ստանալու համար նա ծախսել է 10 ժամ:

Կորալյան գեղեցիկ բնապատկերը նա լուսանկարել է Ավստրալիայի Բարիերային Մեծ խութի տարածքում, որի կորալները հայտնի են իրենց սիմետրիկ գեղեցկությամբ:

 

Լուսանկարները` այստեղ: