Բնությունն իմաստուն է: Նա մարդուն ստեղծել է այնպիսին ու օժտել այն որակներով, որոնք բնության ոչ մի այլ արարածի հատուկ չեն: Մեզանից շատերը նույնիսկ գլխի չեն ընկնում իրենց օրգանիզմի թաքնված հնարավորությունների մասին: Մենք ոչ միայն կարող ենք հոգին ու մարմինը կոփել ու «դաստիարակել», այլև որոշ հուշումների դեպքում հասկանալ, թե ինչ խաթարումներ կան այս կամ այն օրգանի աշխատանքում: Իզուր չէ, որ ժողովրդական բժիշկներն ու կենսաէներգիայի մասնագետներն ասում են, որ մարդու լավագույն բժիկն ինքն է ու իր ենթագիտակցությունը:
Հիշենք թեկուզ այն դեպքերը, երբ կոսմետոլոգն ասում է, որ փխրուն եղունգներն օրգանիզմում կալցիումի անբավարարության մասին են հուշում: Իսկ չոր մաշկը օգանիզմում A վիտամինի անբավարարության վկայություն է:
Նույնն էլ կարելի ասել մազերի վիճակից դատելով: Մազերն առողջության ամենաճշգրիտ բարոմետրն են, ու մազերի ամեն խնդիր ուղիղ կամ անուղղակի կապված է օրգանիզմում առկա խնդրի հետ:
Փշրվող մազերը, որ մեզ թվում է, թե վարսահարդարիչի, մազերի ներկի օգտագործման հետևանք է, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում: Եթե մազերի ծայրերը կտրում եք յուրաքանչյուր 3-4 շաբաթը մեկ ու չեք չարաշահում հարդարման միջոցները, սակայն միևնույն է, մազերը դեզի են նմանվում, ուրեմն պետք է մտածեք ձեր սննդահամակարգի մասին: Այդ ժամանակ է, որ պետք է հիշել, թե ինչ են սիրում ու ինչի հանդեպ են զգայուն մեր մազերը: Հարկավոր է սննդացանկ մշակել, որտեղ մի սյունակում պետք է գրել այն մթերքների անունները, որոնք հարկավոր է օգտագործել, իսկ մյուս սյունակում' արգելված մթերքները:
Ի դեպ, փշրվող մազերը «սիրում» են գերչակի, նուշի, ձիթապտղի յուղ: Դրանցով պետք է տրորել մազերը, ապա փաթաթել տաք սրբիչով, իսկ մեկ ժամից լավ լվանալ ու մազերին հարած ձվի դեղնուց քսել կամ թթված կաթ: Գործողության վերջում հարկավոր է մազերը ողողել թեյի կամ երիցուկի թուրմով:
Փխրուն մազերը խոսում են աղիների խանգարումների մասին: Որոշ դեպքերում փխրունությունը մազերի խոնավության կորստի վկայություն է:
Մազերի փխրունությունը վերացնելու համար նախ հարկավոր է մազերն ամրացնել «ժողովրդական» միջոցներով: Իսկ եթե դրանից հետո էլ մազերի վիճակի բարելավում չի նկատվում, վազքով' թերապևտի մոտ: Բացի սննդակարգի փոփոխությունից, դրանում հարկավոր է ներառել նաև կաթնամթերք ու կիրառել դիմակներ մազերի համար:
Ահա դրանցից մեկը: Մսաղացով մանրացրած հալվեի տերևի վրա ավելացնել մեղր ու գերչակի յուղ: Ստացվածին ավելացնել մեկ դեղնուց ու մեկ թ/գդալ կոնյակ, խառնել ու քսել մազարմատներին: Լվանալ մեկ ժամ հետո: Բուժման համար հարկավոր է նման 6 գործողություն կատարել' շաբաթը մեկ անգամ հաճախականությամբ:
2. Խամրած մազեր. այս փաստը վկայում է մազի հարթության անբավարարության ու պիգմենտի այրման մասին: Սակայն խամրած մազերի հիմնական պատճառը հեմոգլոբինի ցածր մակարդակն է: Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են տառապում երկաթի անբավարարությամբ պայմանավորված սակավարյունությամբ: Դրան նպաստում են դաշտանն ու ծննդաբերությունը: Խամրած մազերին հաճախ պակասում է H վիտամինը, որը բարելավում է մազերի եղջրային շերտի վիճակը: Բնության մեջ այդ վիտամինը գտնելը բավականին դժվար է:Ուստի հարկավոր է տարեկան 2-3 անգամ H վիտամինը պարունակող դեղամիջոց ընդունել: Օրգանիզմը հարկավոր է հարստացնել տիրոզինով. դրա համար նուշ, ավոկադո, կաթնամթերք, քնջութ ու դդմի սերմ օգտագործեք:
3. Մի մոռացեք ցինկի մասին, բարակած մազերը խոսում են ցինկի անբավարարության մասին, իսկ ցինկը միայն մազերին չէ, որ հարկավոր է: Ցինկ կա ոստրեների, խեցգետինների ու ծովախեցգետինների մեջ: Օգտակար են նաև միսը, ընտանի թռչնամիսը, վարսակափաթիլները, լոբազգիները, ձուն ու կաթը, ինչպես նաև սև հացը, արևածաղկի սերմը: Ստուգեք հեմոգլոբինի մակարդակն ու երկաթ պարունակող մթերք օգտագործեք' նուռ, միս, կարմիր գինի:
4. Երբ դրսում շոգ է, մազերն ասես էլեկտրականությանը միացած լինեն, հնարավոր չէ որևէ կերպ կարգի բերել և հակառակը, եթե դրսում մռայլ ու խոնավ եղանակ է' մազերը կախվում են սառցալուլաների նման: Խորհուրդ. փորձեք մազերը երբեմն ողողել սառը հանքային ջրով, որը նաև բնական միկրոմերսման ազդեցություն է ունենում, խթանում արյան շրջանառությունը:
5. Չոր մազեր, դրանց նույնիսկ դիպչելն է տհաճ, դժվար է խնամելը, նույնիսկ հյուսել ու անգամ ժապավեն կապելն է ծայրահեղ դժվար: Նման մազերը պարզապես խնդրում են, որ դիմեք մասնագետի: Մազերի չորությունը լինում է երիկամների խնդիրների դեպքում: Հնարավոր է նաև, որ ձեզ մոտ A, B, C վիտամինների ու նույնիսկ սպիտակուցների պակաս լինի:
Խորհուրդ. ուշադրություն դարձրեք, թե ինչ շամպունով եք լվանում մազերը, բարերար ազդեցություն են ունենում բամբուկի թուրմ պարունակող միջոցները, քանի որ դրանք ամրացնում, կենդանացնում են բարակ ու խամրած, չոր մազերը և փայլ ու ծավալ են հաղորդում:
6. Եթե ձեզ թվում է, թե մազաթափությունն աղետալի չափերի է հասնում, ապա մի խորհուրդ. խուճապի մի մատնվեք: Վերլուծեք, թե վերջին կես տարում ինչ ապրումներ եք ունեցել, գուցե ծննդաբերությունը համընկնում է այդ շրջանի հետ: Կամ էլ հակառակը' հանգամանքները ստիպել են դադարեցնել հղիությունը: Կնշանակի' ձեր խնդիրը ներզատիչ գեղձերի խանգարումների հետ է կապված: Նման իրադարձությունները հանգեցնում են արական ու իգական հորմոնների հավասարակշռության խախտման, ինչն անդրադառնում է նաև մազերի որակի վրա:
Խորհուրդ. սպասեք 3-4 ամիս, այդ ժամանակ ամեն ինչ կկարգավորվի, իսկ եթե դա տեղի չի ունենում, ապա արյան անալիզ հանձնեք' իմանալու շաքարի մակարդակը: Գուցե մազաթափությունը շաքարային դիաբետի առաջին նշանն է, որի ժամանակ մազարմատները սնող մազանոթներում արյան շրջանառության խանգարում է տեղի ունենում, իսկ եթե օրգանիզմում առանձնակի փոփոխություններ չեն նկատվում, ուրեմն մազաթափությունը կապված է ամենօրյա սթրեսների, քրոնիկ փորկապության կամ էլ պարանոցի օսթեոխոնդրիտի հետ: Խորհուրդ. սթրեսը պետք է վերացնել: Դա կարելի է անել հաճելի երաժշտության, բուրավետ յուղերի կամ էլ բնության ձայների միջոցով:
Փորկապության դեպքում, երբ օրգանիզմն ամեն օր խցանվում է էլ ավելի շատ խարամներով, կարևոր է ճիշտ սնվելը: Շատ օգտակար են կաղամբը, գազարն ու խնձորը, ջուրն ու սպորտը: Իսկ օսթեոխոնդրիտը կարելի է բուժել մերսումով: Ի դեպ, միաժամանակ կազատվեք նաև սթրեսներից:
7. Թեփ. այս դեպքում հատուկ ուշադրություն է պահանջում ստամոքս-աղիքային տրակտը: Մեծ թեփերը խոսում են հաստ աղիքի, լեղուղիների ու նյութափոխանակության խանգարման մասին: Թեփը կարող է նաև ալերգիայի հետևանք լինել:
Խորհուրդ. սնվեք ճիշտ, առանց շաքարի, աղի, սուրճի, ու գազավորված ըմպելիքի ու հատկապես' չիփսի:
8.Եթե մազերը սպիտակում են, ապա դա նշանակում է, որ ենթաստամոքսագեղձի կամ էլ վահանաձև գեղձի խնդիր ունեք, ուստի, պետք է վերացնել հորմոնալ խախտումը: Պետք է քիչ աղ ու թթու սնունդ օգտագործել, մի հոգնեք, աշխատեք խուսափել սթրեսից:
9. Երբ մազերը բնական երանգից ավելի են մգանում, նշանակում է' կարգին վիճակում չեն լյարդն ու լեղապարկը: Լյարդից լեղու հոսքի դժվարացումը աղիքներ նպաստում է արյան մեջ նրանում առկա ներկանյութի արտանետմանը, ինչից էլ մազերը սկսում են մգանալ:
Խորհուրդ. ընդմիշտ մոռացեք տապակածի, գազավորված ըմպելիքի ու պաղպաղակի մասին: Դրանից հրաժարվելով' նաև բարակ գոտկատեղ կունենաք: Գիտնականներն ապացուցել են, որ փարթամ մազեր ունենում ենք 30-ին մոտ: Իսկ 30-50 տարեկանում մազերի քանակը կտրուկ նվազում է, որից հետո հնարավոր է, որ այդ քանակը մնա անփոփոխ:
Ի դեպ, բրիտանացի ոճաբան Էնդի Ուֆֆելսը, որի մոտ են հարդարվում շատ ու շատ ճանաչված անձինք, հետաքրքիր եզրակացություն է արել. այն մարդիկ, որոնց մազերը գերազանց վիճակում են, հաջողակ են աշխատանքում ու անձնական կյանքում:
Երբ մազերն օգնության կարիք ունեն
20:59 - 5.Սեպտեմբեր.2013
Առաջարկում ենք նաև
01/01/21 13:04
Հունվարի 1-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը
04/05/20 22:22
Ուզում ենք՝ մեզ լսեն. Մոսկվայի հյուրանոցներում մեկուսացված հայերն օգնության կարիք ունեն (տեսանյութ)
12/10/19 21:30
Հայ ընտանիքները Հալեպ հասնելու համար օգնության կարիք ունեն
16/04/17 15:13
Վեդի քաղաքում երեխաներն օգնության կարիք ունեն
10/03/17 13:07
Հումանիտար օգնության կարիք ունեն 13,5 մլն սիրիացիներ. ՄԱԿ
03/06/16 18:00
Գարշահոտ, խոնավ, հակասանիտարական. ինչի՞ մասին է մտածում Իջևանի քաղաքապետը, երբ հանրակացարանի բնակիչներն օգնության կարիք ունեն (ֆոտո)
09/03/16 16:25
Գյումրեցի անչափահաս երեխաները օգնության կարիք ունեն
22/09/23 17:17
Պայմանները ծանր են օդանավակայանում գիշերող երեխաների, օգնության կարիք ունեցող տարեցների համար
14/06/23 19:23
«Ստիպված եմ հավատալ, որ սա իմ վերջին տարեդարձը չէ»․ արձակագիր Սարգիս Գոքորյանն օգնության կարիք ունի
Լրահոս
20:45
Մոդել Քեյթ Քեսիդինի անկեղծ սիրո խոստովանությունը One Direction խմբի նախկին անդամ Լիամ Փեյնիի հանդեպ
18:35
Որտե՞ղ են այժմ գտնվում ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան և ռուս հումորիստ-հաղորդավար Մաքսիմ Գալկինը
15:40
43-ամյա Ադրիանա Լիման Victoria's Secret 2024-ի ցուցադրման ժամանակ փակել է հեյթերների բերանը, որոնք պնդել են, որ նա «շատ ծերացած է»
14:00
«Երբ ամուսնանամ, հաստատ կիմանաք». Զիրոյանը՝ անձնականի, թատերական ընդունվելու և իր բրենդը ստեղծելու մասին
19:06
Քեթի Փերին զայրացրել է երկրպագուներին լեսբիական սեքսի իմիտացիայով 2024-ի MTV Video Music Awards-ում իր ելույթի ժամանակ
17:40
Մեգան Մարքլը, հավանաբար, արդեն արել է առաջին քայլը Քեյթ Միդլթոնի հետ հարաբերությունները շտկելու ուղղությամբ
12:35
Բրեդ Փիթն ու Ջորջ Քլունին Վենետիկի կինոփառատոնի ժամանակ գրկախառնվել եւ պարել են չորս րոպեանոց հոտնկայս ծափահարությունների ներքո
14:15
Քանիե Ուեսթը եւ Բյանկա Ցենսորին անսպասելիորեն հայտնվել են Դոնալդ Թրամփին աջակցողների հանրահավաքում
12:00
Շվեյցարիայում ոստիկանությունն առգրավել է 7,4 միլիոն դոլար արժողությամբ եզակի մրցարշավային սուպերմեքենա
15:40
Աշխարհի ամենահարուստ մարդը ընդունել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ բռունցքներով կռվելու մարտահրավերը
14:00
Քիմ Քարդաշյանը Հնդկաստանի ամենահարուստ մարդու որդու հարսանիքին ներկայացել է հերթական «մահացու» զգեստով
18:00
ՌԴ-ում ստեղծվել է համակարգ, որը Wi-Fi-ի միջոցով 5-7 մ ճշտությամբ որոշում է մարդու գտնվելու վայրը
16:22
Քանյե Ուեսթը կնոջ հետ մեկնել է Մոսկվա. նրան արդեն հորդորել են զերծ մնալ անփույթ հագուստով քաղաք դուրս գալուց
15:00
Ռուս միլիարդատերը շքեղ երեկույթ է կազմակերպել իր ընկերուհու համար՝ հրավիրելով Քրիստինա Ագիլերային