Չարլզ Դիքենսի' Անգլիայի Քենթ կոմսությունում գտնվող տունը, որտեղ 1957-ից մինչև մահն ապրել էր հայտնի գրողը, կվերածվի թանգարանի. հայտնում է BBC հեռուստաընկերությունը: «Հեդս Հիլլ»-ը, որը 1780-ին կառուցվել էր Ռոչեսթեր քաղաքի նախկին քաղաքապետ Թոմաս Սթեֆենսի համար, 1856-ին 1,790 հազար ֆունտով գնում է Չարլզ Դիքենսը:
1920-ից կառույցում տեղակայվում է դպրոց: «Հազարավոր դպրոցականներ պատիվ են ունեցել սովորել այն սենյակում, որը նախկինում Դիքենսի ննջասենյակն էր»,-մեջբերում է BBC-ն: Այժմ դպրոցականները տեղափոխվում են հատուկ կառուցված դպրոց: Տունը, որտեղ ապրել, ստեղծագործել է Դիքենսը, որտեղ մեծացել են նաև գրողի երեխաները, ներկայումս պատրաստվում է բացել իր դռները հանրության առջև:
Հիշեցնենք, որ հայտնի անգլիացի գրողը 19-րդ դարի խոշորագույն արձակագիրներից է, ով հեղինակել է «Օլիվեր Թվիստ», «Դևիդ Քոփերֆիլդ», «Մարտին Չեզլվիթ» և այլ գրքեր: