Նարինե Դովլաթյանն ամռան ընթացքում ներկայացրեց իր “Կակտուս” տեսահոլովակն, իսկ ամռան վերջին օրերին ձայնագրել է “Summer Night”(“Over and over”) հաուս ոճի անգլալեզու երգը, որը համագործակցություն է հայ դիջեյների' “Supacooks”-ի հետ.“Դեռ կիսապատրաստ վիճակում մի քանի գործից այս մեկն էի հավանել, միասին սկսեցինք աշխատել հենց այս երգի վրա, որը հիմնականում կներկայացնեմ ակումբային համերգների ընթացքում”:

 

Երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ Արթուր Ալեքի եւ Սոնա Ռուբենյանի հետ համատեղ շուտով կներկայացնի մեկ այլ աշխատանք: Երիտասարդները միասին Ռիհաննայի երգերից մեկը կկատարեն քավեր տարբերակով:

22-ամյա Նարինեն մեզ հետ զրույցում պատմել է, որ այժմ ունի եկամտի հիմնական աղբյուր. երգում է Երեւանի ժամանցային վայրերից մեկում.“Երգերի ընտրության հարցում փոխզիջման չեմ գնում: Ինձ շատ են ասում, որ այլ ոճի գործեր կատարելով' շատ գումար կաշխատեմ, բայց հնչեցնում եմ իմ երգացանկից ու ամերիկյան հայտնի երգերի քավերներ: Կյանքի փորձը ցույց տվեց, որ պետք է նորը փորձել ու դրանից դասեր քաղել: Երբ նոր էի անցել աշխատանքի, ինձ համար խորթ էր, բայց պետք է ինքդ քեզ փորձես, հասկանաս' ինչ տեսակի մարդիկ կան, ինչ իրավիճակում կարող ես հայտնվել ու քեզ ինչպես կդրսեւորես”:

 

Շարունակությունը` այստեղ: