Երեխաները հաճախ ծիծաղելի և տարօրինակ ցանկություններ են ունենում, և երբեմն ծնողները դժվարանում են իրականացնել դրանք: Սակայն ֆրանսիացի հայրիկը, լսելով իր երեխաների թերևս ամենատարօրինակ ցանկությունը, ոչ միայն չի մերժել, այլ նաև կատարել է այն:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, ֆրանսիացի տղամարդը իր երեք երեխաների խնդրանքով տիեզերք է ուղարկել նրանց սիրելի խաղալիքները և ապացուցելու համար, որ խաղալիքներն իսկապես հայտնվել են օդում, նկարահանել է ողջ ճամփորդությունը: Նիկոլասն այս թռիչքը կազմակերպելու համար 4 ամիս առցանց ուսումնասիրել է նմանատիպ թռիչքները, ապա հայթայթել անհրաժեշտ սարքավորումները՝ օդապարիկ պատվիրելով ԱՄՆ բանակի խանութից: Այնուհետև օդապարիկին ամրացնելով GPS ճանապարհացույցը և GoPro երկու անջրանցիկ տեսախցիկները՝ նկարահանել է ողջ ճամփորդությունը:

Այժմ Hello Kitty և Bad Piggy խաղալիքները վերադարձել են՝ 20 000 մետր ծովի մակարդակից բարձր տարածություններում թռչելուց հետո: