“D’Black Blues Orchestra” խմբի' հայաստանյան համերգների մասին արդեն պատմել ենք: Սեպտեմբերի 5-ին Դիլիջանում կայանալիք անվճար բացօթյա համերգը այնտեղի միջազգային դպրոցի “ժամացույցի” գործարկման առիթով է, որը կխորհրդանշի մինչեւ բացումը մնացած մեկ տարին: Բենդի ղեկավար եւ մենակատար Վլադիմիր Ավետիսյանը, ով ռուսաստանցի հայտնի գործարար է եւ հանդիսանում է դպրոցի հիմնադիրներից, այսօր BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է “Claptomania” շոուի, իր նախասիրությունների, կիթառների եւ ծրագրերի մասին:):

 

-Ինչպե՞ս է մեկնաբանվում խմբի անվան “D’Black’’ հապավումը:

-Սա շատ մեծ գաղտնիք է, որ պատմում եմ միայն ամենամտերիմ ու հավատարիմ մարդկանց: 2000 թվականին կազմավորված խմբին միացել եմ 2008-ին: Ներկայացնեմ անվան բացատրության պաշտոնական տարբերակը. այն “Deep Black’’ արտահայտության հապավումն է, այսինք' իսկական սեւ: Հենց այս երկու բառն են դիպուկ բնութագրում մեր խմբի ներկայացրած երաժշտությունը: Բայց իրականում մեր խմբի նախկին վոկալիստ Դիմա Սեւի անունն է:):

-Կիթառների մեծ հավաքածու ունեք: Ե՞րբ եք սկսել հավաքել երաժշտական գործիքները: Եթե չեմ սխալվում, Ձեզ է պատկանում նաեւ Էրիկ Կլեպտոնի կիթառներից մեկը:

-Հավաքածուների հանդեպ կիրքս մանկուց է: Փոքր ժամանակ կոպեկներ, դրոշմանիշեր էի հավաքում, ժամանակի ընթացքում նախասիրություններս փոխվեցին: Երաժշտությամբ զբաղվում եմ վաղ հասակից եւ, այո, հավաքում եմ կիթառներ: Այսօր արդեն բազմազան ու հետաքրքիր հավաքածու ունեմ: Կիթառներիցս շատերը տարբեր տարիներին համաշխարհային համբավ ունեցող երաժիշտների են պատկանել, այդ թվում' Էրիկ Կլեպտոնին, Բի Բի Քինգին, Քեյթ Ռիչարդսին, Ջոն Մայերին եւ ուրիշների: Կան նաեւ հայտնի երաժիշտների ստորագրություններով կիթառներ: Ինքնըստինքյան այնպես ստացվեց, որ ռոքնռոլին վերաբերվող այլ պարագաների հավաքածու էլ ձեռք բերեցի: Որոշել եմ թանգարան բացել իմ ծննդավայր Սամարայում: Հերիք է միայնակ հիանամ դրանցով:):

 

Շարունակությունը` այստեղ: