Ճշմարտությունը, հնարավոր է, դժվար է ընդունել, բայց այնուամենայնիվ աչքերը փակ ապրելը նույնպես հաճելի չէ: Եղեք ուշադիր, որպեսզի ճիշտ ըմբռնեք այն պահը,երբ Ձեր ամուսինը կտարվի մեկ ուրիշով: Կան նշաններ, որոնք կօգնեն Ձեզ հասկանալ’ դավաճանում է արդյոք նա Ձեզ:
Շատ է տարվել իր արտաքին տեսքով: Մենք բոլորս էլ գիտենք, որ ինչքան երկար է զույգը միասին, այնքան սիրահարներից յուրաքանչյուրն ավելի հարմարավետ է իրեն զգում մյուսի ներկայությամբ: Իդեալական տեսք ունենալու ցանկությունն անցնում է երկրորդ պլան: Եթե Ձեր ամուսինը զարմանալիորեն սկսել է հետևել իր արտաքնին, գնում է նոր ու նորաոճ հագուստ, ավելի հաճախ է օծանելիք օգտագործում, դա կարող է լինել ոչ Ձեզ համար… Հարցրեք նրան, թե ինչն է ստիպել նրան այդքան մեծ ուշադրություն դարձնել, հետևել ինքն իրեն:
Հանկարծակիորեն դառնում է նրբանկատ և ուշադիր: Հնարավոր է՝ մի փոքր տարօրինակ է հնչում: Թվում է, թե կարելի է միայն ուրախանալ, որ ամուսինն ավելի ուադիր է դարձել և ցուցադրում է իր սերը: Սակայն եթե պահվածքը հատուկ չէ Ձեր տղամարդուն, ուրեմն գործը փոքր-ինչ այլ է:Ծաղկեփնջերի անդադար հոսքը, սիրային SMS-ները, թանկարժեք ռեստորաններ այցելելը. այս բոլորը կարող են պարզապես կարմիր դրոշակ լինել: Թույլ տվեք, որ մի զույգ կոշիկը կամ նորաոճ պայուսակը փակեն Ձեր աչքերը:
Փոխվել է անկողնում: Այս նախանշանը կարող է դրսևորվել տարբեր կերպ: Կամ Ձեր զուգընկերը կորցնում է սեքսի ցանկությունը, կամ հակառակը’ անդադար դրա պահանջն է զգում: Եթե ընդհանրապես դուք ակտիվ սեռական կյանք եք վարում, ապա ուշադրության պակասը կարող է լուրջ նախանշան լինել: Դա նշանակում է, որ իր ցանկությունները նա բավարարում է ոչ Ձեզ հետ: Կամ որ նրա մեղքի զգացումը ճնշում է և թույլ չի տալիս ցուցաբերել նախկին քնքշությունը: Քիչ է պատահում հակառակը, որ հանկարծ նրա մոտ կտրուկ բարձրանա սեռական ցանկությունը: Դա արդեն ինքնապաշտպանություն է և չբացահայտվելու ցանկություն:
Քննադատում է Ձեզ առանց պատճառների: Վերջին ժամանակներս նրան զայրացնո՞ւմ է այն ամենն, ինչ անում եք: Հնարավոր է՝ նաև արտաքինիդ հետ կապված նկատողություններ է անում: Եթե նա տեսարաններ է սարքում անիմաստ, անհիմն պատճառներով, քննադատում է Ձեր պահվածքը, արտաքին տեսքը, արժի լուրջ վերաբերվել այս ամենին և միջոցներ ձեռնարկել: Ձեզ մեղադրելով՝ նա մեղմացնում է իր մեղքի զգացումը… Չէ որ ստացվում է, որ Դուք եք պատճառը, որ նա դավաճանում է:
Ամբողջ օրը համացանցում է: Եթե Ձեր ամուսինը ամբողջ գիշերն անցկացնում է համակարգչի դիմաց, ձեռքից վայր չի դնում հեռախոսը, ապա արժի անհանգստանալ: Շատ տղամարդիկ նոր ծանոթություններ են փնտրում սոցիալական ցանցերում, չաթերի միջոցով, որոնք կարող են նաև լուրջ բնույթ ստանալ և դուրս գալ վիրտուալության սահմաններից: