Քեյթ Ապթոնը նոր սեզոնը սկսում է Style Awards մրցանակով, որը նրան տրվել է որպես «տարվա մոդել»:
21-ամյա ամերիկուհու համար նախատեսված մրցանակը նրան կտրվի սեպտեմբերի 4-ին, Style Awards ամեամյա 10-րդ մրցանակաբաշխության ժամանակ, Լինքոլն կենտրոնում: Այստեղ ըստ ավանդույթի կնշվեն նորաձևության և շոուբիզնեսի աշխարհի ամենանշանավոր ձեռքբերումները:
Կտրվեն նաև մրցանակներ «տարվա ամենաոճային կին», «տարվա ամենաոճային տղամարդ», «տարվա դիզայներ», «տարվա նշանավոր ոճաբան», «տարվա Hair ոճաբան», «ամենաոճային մարզիկ» և այլ անվանակարգերում: