Ամերիկյան Apple ընկերությունը սեպտեմբերի 10-ին պատրաստվում է ներկայացնել բյուջետային iPhone 5C սմարթֆոնը, որի մասին բազմաթիվ մանրամասներ են արտահոսել համացանց։ Ինչպես նշում է redmondpie.com կայքը, օրերս համացանցում տարածվել է մատչելի սմարթֆոնի վերաբերյալ ոչ պաշտոնական մի տեսանյութ։
Մոտ 50 վայրկյան տևողությամբ տեսանյութում երևում է, թե ինչպես է նորույթը գործում։ Բացի այդ, դատելով տեսանյութից՝ պարզ է դառնում, որ այն շատ նման է iPhone 5-ին։
Սարքը գործում է iOS 7 օպերացիոն համակարգի հիման վրա։ Նախատեսվում է, որ բյուջետային սմարթֆոնը վաճառքի կհանվի սեպտեմբերի 20-ին։ Այն առավելապես ստեղծված է հնդկական ու չինական շուկաների սպառողների համար։