Սինգապուր կատարած այցի ժամանակ Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը շփվել է լրագրողների հետ և կարևոր խորհուրդներ տվել ընկերությանը, գրում է iphones.ru-ն։
Այս կամ այն սարքավորման ժամանակակից լինելու և ժամանակին թողարկելու վերաբերյալ քննարկումների ժամանակ նա կարծիք է հայտնել, որ չինական շուկան կարելի է գրավել միայն բոլորովին նոր սմարթֆոնով, որը նախատեսված կլինի միայն այդ երկրի համար։
Վոզնյակը կարծում է, որ գաջեթը պետք է մեզ ծանոթ iPhone-ից ավելի էժան լինի և նույնիսկ չունենա այդ բրենդային անվանումը։ Ունենա միայն Apple անվանումը, որպեսզի հայտնի ապրանքանիշով գրավի սպառողին։
Հասանելի գնով սմարթֆոնը պետք է գրավի գնորդներին և կորեացի ու չինացի արտադրողներից տանի շուկայի մեծ մասը։ Լրագրողի այն հարցին, թե ինչու Վոզնյակը նման խորհուրդ չի տալիս անձամբ ընկերության ղեկավար Թիմ Կուկին, այլ միայն ասում է մամուլի հետ շփման ժամանակ, Սթիվը պատասխանել է, որ չի ցանկանում խնդիրներ ունենալ ընկերության գործող ղեկավարության հետ։