Միսիսիպիի (ԱՄՆ) բնակիչ Դասթին Բրոքմանը գետում 330 կգ քաշով կոկորդիլոս է բռնել։ Դա առավելագույն ցուցանիշն է այս տեսակի երկկենցաղների համար, որոնք երբևէ բռնել են ամերիկյան այս նահանգում, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։
Նախորդ ռեկորդը եղել է 316 կգ։
Մինչդեռ երկարությամբ այն առաջ չի անցել իր 3.96 մետրանոց նախորդից։
«Մենք որսում էինք նրան մոտ 2 ժամ։ Սպանելուց հետո ևս 4 ժամ նրան մտցնում էինք նավակը։ Երեքով անել դա չհաջողվեց, ստիպված էինք ևս 4 հոգու օգնության կանչել»,- պատմել է Բրոքմանը, որը կոկորդիլոս է որսացել առաջին անգամ։
Նրա խոսքով՝ կենդանուն ավելի հեշտ է հայտնաբերել գիշերը, քանի որ նրանց աչքերն արտացոլում են լապտերների լույսը։
Այդ երկկենցաղներին որսալու սեզոնը Միսիսպիում կտևի մինչև սեպտեմբերի 9-ը։