Անկողին հասնելով' մենք հարմար տեղավորվում ենք, որպեսզի արագ քուն մտնենք: Պարզվում է' մեր քնելու դիրքը շատ բան է ասում մեր մասին: Կարճ ասած' քնած մարդու դիրքը նրա բնավորության մասին գիշերային պատմություն է:
Օրինակ' երկար տարիների հետազոտություններից հետո հոգեբանները եկել են այն եզրակացության, որ եթե քնած ժամանակ կինը թեքվում է դեպի ամուսինը, ապա նա ենթագիտակցորեն հնազանդվում է նրան: Եթե հակառակն է, ապա դա խոսում է զույգի վատ փոխհարաբերության մասին:
Գոյություն ուն դիրքերի հատուկ դասակարգում, որոնցից յուրաքանչյուրը պատմում է այն ընտրող մարդու բնավորության մասին:
Էմբրիոնի դիրք:
Մարդը քնում է կողքի վրա, ոտքերը ծալված են ծնկներում և ուղղված են դեպի ծնոտը: Այս դիրքը շատ հետաքրքիր տեղեկություն է տալիս մարդու մասին: Իրական կյանքում այդ մարդը չի հասցրել մինչև վերջ բացվել: Նա անվստահ է, ենթական է սթրեսսերի: Նա ցանկանում է մեկուսանալ արտաքին աշխարհից: Որպես կանոն' նման մարդը փնտրում է ուժեղ հովանավորի, ում մեջքի հետևում կկարողանա պաշտպանություն գտնել: Նա ինչ-որ տեղերեխայի է հիշեցնում, ում արարքներն անկանխատեսելի են ևկախված են րոպեական տրամադրությունից:
Կիսաէմբրիոնի դիրք
Այս դիրքը հիշեցնում է նախորդին, սակայն այն տարբերությամբ, որ քնածի ծնկները մի-փոքր սեղմված են: Նման դիրքում քնող մարդիկ հանգիստ են, հավասարակշռված, և նրանց վրա կարելի է հույս դնել: Նրանք կոնֆլիկտային չեն, միշտ ձգտում են գտնել խելամիտ լուծումներ և հեշտությամբ հարմարվում են ցանկացած պայմաններում: Սակայն նման մարդիկ հաճախ չեն գտնում բավարար համարձակություն անձնական նպատակներին հասնելու համար:
Թագավորական դիրք
Մարդը քնած է մեջքի վրա' տարածելով ոտքերն ու ձեռքերը: Սա ինքնավստահ մարդ է: Առաջնորդ է ամեն ինչում, խելամիտ է և միշտ պատրաստ է ցանկացած իրավիճակից դուրս գալ: Նման մարդը միշտ ազատ է շփման մեջ, նրան սիրում են և գնահատում ցանկացած միջավայրում: Նա վայելում է կյանքն իր բոլոր դրսևորումներով:
Բացված դիրք' փորի վրա
Փորի վրա քնող մարդիկ ունեն իրենց հատուկ առանձնահատկությունները: Նրանք չեն սիրում կյանքի անսպասելիությունները, սիրում են ամեն ինչ կանոնավորել: Նրանք շատ ճշտապահ են, սակայն նույնը պահանջում են շրջապատից: Նրանց համար կարևոր է ամեն մանրամասնություն, նրանք կարող են շատ բծախնդիր լինել:
Մումիայի դիրք
Մարդ քնում է' վերմակը գլխին քաշած: Սովորաբար նման մարդիկ կյանքում փորձում են միշտ գաղտնիքներ պահել: Նրանք շատ ամաչկոտ են, կարող են նաև վանել, փորձում են մեկուսանալ շրջապատից: Նրանք սիրում են մի անկյուն գտնել ու այնտեղ մնալ, մինչև ամպրոպն անցնի:
Դիրք «տնակ»
Քնածը պառկած է մեջքի վրա ծալած ծնկներով: Այս դիրքը հիշեցնում է «թագավորական» դիրքը, սակայն բարձրացված ծնկները շատ բան են փոխում: Որպես կանոն' նման դիրքում սիրում են քնել տղամարդիկ: Արտաքուստ նրանք շատ ընկերասեր են, անմիջական, սակայն դա ընդամենը դիմակ է: Իրականում նման մարդիկ բավականին ինքնամփոփ են, չխոսկան: Նրանք նախընտրում են քիչ խոսել, շատ լսել: Երբեմն նրանց հետ շատ դժվար է լինում շփվել, որովհետև նրանք նախընտրում են չարտահայտել իրենց տեսակետը և խորհուրդներ չտալ: