LG Electronics-ը կիրակի հայտարարել է իր երկար սպասված G Pad նորագույն պլանշետի մասին, որի շնորհիվ մտադիր է պլանշետների շուկայում շրջանցել Apple ընկերության iPad-ին, գրում է Business Insider-ը:

Պլանշետը, որը կանվանվի G Pad 8.3, կհամալրի LG ընկերության G դասի ապրանքների շարքը, որոնց թվում են մեծ էկրանով հեռախոսը, LP Optimus G Pro սմարթֆոնը, որը շատերի կողմից ավելի լավ արձագանքներ է ստացել, քան Samsung Galaxy սմարթֆոն-պլանշետները:

G Pad 8.3-ն ընկերության երկրորդ պլանշետն է, որը ավելի փոքր չափսեր ունի քան իր նախորդ Optimus Pad LTE 8.9-ը: G Pad-ը, ըստ ընկերության, պետք է լինի բարակ և հարթ՝ 4600 միլիամպեր հզորությամբ մարտոցով: Սարքավորումը կկշռի 338 գրամ (համեմատության համար նշվում է, որ այն գրեթե երկու անգամ թեթև է iPad 2-ից, որը կշռում է 613 գրամ): Այն ավելի փոքր կլինի քան iPad-ը, սակայն ավելի մեծ քան iPad Mini-ն:

Նորագույն սարքավորումը կունենա 16 գեգաբայթ հիշողություն, եզակի տեսախցիկ և HD էկրան: Այն կթողարկվի սև և սպիտակ գույներով և կաշխատի Android Jelly Bean 4.2 օպերացիոն համակարգով: