Կանադացի գիտնականների խումբը տիեզերական տարածությունում անսպասելի եռանկյունի է հայտնաբերել, որը կազմավորվել է Արևից, Ուրանից և հսկայական եկնաքարից և պտտվում է իր մոլորակի ուղեծրի շուրջ: Այն յոթերորդ մոլորակի՝ Ուրանի առաջին Trojan տիպի երքկնաքարն է, գրում է Actualidad.rt-ն:

Արևը, Ուրանը և վերջերս հայտնաբերված երկնաքարը ձևավորել են տիեզերական եռանկյունի, որի կողմերի երկարությունը հասնում է մոտ 2800 մլն կիլոմետրի: Հայտնագործության հեղինակները Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի համալսարանի գիտնականերն են, ովքեր կարծում են, որ 2011 QF99 անվանումը ստացած երկնաքարը կհեռանա մոլորակի ուղեծրից մոտավորապես մեկ մլն տարվա ընթացքում:

Հետազոտության հեղինակների կարծիքով, ում ուսումնասիրությունը հրապարակվել է Space ամսագրում, այս հայտնագործությունը թույլ է տալիս ենթադրություններ անել Արեգակնային համակարգի ժամանակակակից էվոլյուցիայի մասին: Ուսումնասիրելով երկնաքարերի ժամանակավոր անշարժ իրավիճակը՝ հնարավոր է ավելի լավ հասկանալ, թե ինչպես են դրանք տեղաշարժվում Արեգակնային համակարգի մոլորակային տարածությունում, նշում են աստղագետները: