Սեպտեմբերի 7-ից մեծ էկրան կբարձրանա ճանաչված կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Ապակե Կախազարդը» նոր գեղարվեստական ֆիլմը: Այն իրականացվել է «Այսօր-Պլյուս» Ֆիլմարտադրությունում. աշխատանքներին աջակցել են «Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Հարավկովկասյան Երկաթուղին», ինչպես նաև բազմաթիվ այլ տեղական և օտարերկրյա կազմակերպություններ: