Իտալական Լանա քաղաքի տարեց բնակչուհի Ժոզեֆինա Կարնիան կարողացել է գիշերը լեռներում միայնակ հայտնվելով ողջ մնալ՝ շնորհիվ իր շան հոգատարության։
Ինչպես նշում է Euromag-ը՝ Italia-ru.com-ին հղումով, 80-ամյա կինը սովորականի պես իր սենբերնար տեսակի շան՝ Սամիի հետ դուրս է եկել երեկոյան զբոսանքի։ Սակայն անտառային արահետներից մեկում նա սայթաքել է ու ընկել։ Չկարողանալով ինքնուրույն վեր կենալ՝ կինը հայտնվել է անօգնական վիճակում։
Սակայն հավատարիմ շունը չի հեռացել ու ողջ գիշեր տաքացրել է տիրուհուն։ Եվ քանի որ կինը միայնակ է ապրում, ապա նրա անհետացման մասին պարզվել է միայն հաջորդ օրը։ Փրկարարները կարողացել են գտնել Ժոզեֆինային շան բարձր հաչոցի շնորհիվ։