ԱՄՆ-ի նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի ընտանիքը մեղադրել է Հոլիվուդին վերջերս մեծ էկրան բարձրացած, Սպիտակ տան սևամորթ աշխատողի մասին պատմող «Ծառայապետը» ֆիլմում Ռեյգանին որպես ռասիստ ներկայացնելու համար, հայտնում է Daily Mail-ը։
Հանրապետական նախագահին ֆիլմում մարմնավորել է բրիտանացի դերասան Ալան Ռիքմանը։ Ռեյգանի որդին՝ Մայքլը, ասել է, որ ֆիլմի հետևանքով թյուր կարծիք է ստեղծվում, որ նախագահը վատ է տրամադրված եղել սևամորթների նկատմամբ, սակայն իրականությունն այն է, որ իր հայրը մշտապես եղել է աֆրոամերիկացիների կողքին ու ընկերություն է արել իր կառավարման տարիներին Սպիտակ տանն աշխատող ծառայապետի հետ։
«Ծառայապետը» հիմնված է Էուջին Ալենի կենսագրության վրա, ով Էյզենհաուերից մինչև Ռեյգանի կառավարման տարիներն աշխատել է Սպիտակ տանը։
Իսկ ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման ասել է, որ ֆիլմն իրեն այնքան է տպավորել, որ ինքն անգամ արտասվել է։
Ստորև ներկայացնում ենք ֆիլմի թրեյլերը.