Սափրվելն ու ձեռքերը լվանալը դեռ չի խոսում այն մասին, որ մարդը պահպանում է իր անձնական հիգիենան: Առաջին հերթին ուշադրություն է պետք դարձնել մարմնի հիգիենային: Դա վերաբերում է թե տղամարդկանց, թե կանանց:
Մարմնի հիգիենա ասելով, նկատի ունենք, որ տղամարդիկ ավելի հաճախ սափրվեն, լողանան, նույնը վերաբերում է կանանց: Հիգիենա ասելով՝ նաև նկատի ունենք սեռական օրգանների մաքրությունը: Ցանկալի է ամեն օր սեռական օրգանների լվացում անել, որովհետև մեզի մնացած կաթիլները ստեղծում են միկրոբների համար բարենպաստ պայմաններ և լվացումները կարելի է անել հատուկ ինտիմ օճառներով, որոնք քիչ են գրգռում լորձաթաղանթը:
Բժիշկը խորհուրդ է տալիս սեռական օրգանների լվացման համար օգտագործել ոչ թե հակաբակտերիալ, այլ փափուկ, մանկական օճառներ:

Սեռական հարաբերությունից առաջ, եթե տղամարդուց կամ կնոջից քրտինքի հոտ է գալիս, դա կարող է տհաճություն առաջացնել:
Շատ ընտանիքներում մի ընդունված սովորություն կա՝ ամուսինները անկողին կարող են մտնել ոչ խնամված վիճակում, մտածելով՝ կարիք չկա որևէ բան ապացուցել կողքինին: Եվ ժողովրդի մեջ ընդունված կարծիք կա՝ հարաբերությունից հետո լողանալը սխալ է:
Նախ լողանալն անհրաժեշտ է սեռական հարաբերությունից առաջ: Իսկ հարաբերությունից հետո պարտադիր չէ անմիջապես վազել լոգարան: Շատ կանայք հարաբերությունից հետո ներքին լվացումներ են կատարում: Ներսի լվացումը արվում է հակաբորբոքային նյութերով, ինչը ցանկալի է անի մասնագետը, ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա գաղտնիք չէ, որ ընդունված է օգտագործել մերամիստինի լուծույթ:

Ի դեպ, օրալ սեքսի սիրահարներին էլ բժիշկը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել բերանի խոռոչին:
Բերանի խոռոչում ավելի շատ բակտերիա կա, քան հեշտոցում: Թեև թվով ամենաշատ բակտերիաները գտնվում են ուղիղ աղիքում: Օրալ սեքսը կարող է հանգիստ պատճառ դառնալ մի շարք բորբոքային հիվանդությունների՝ թե տղամարդկանց մոտ, թե կանանց: Օրալ սեքսից կարելի է վարակվել տրիպեր, հոնորեա:
Հիվանդության աղբյուր կարող է լինել անգամ կարիեսը: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում հաճախակի այցելել ատամնաբույժներին: