Ճապոնուհիները, որ միշտ առանձնանում են աշխարհի մնացած երկրների կանանցից ամենուր և շատ ոլորտներում, վերջին տարիներին սկսել են իրենց յուրահատկությունը դրսևորել նաև նորաձևության ասպարեզում: Այս անգամ նրանք որոշել են կրել այնպիսի կիսաշրջազգեստներ, որոնք, առաջին հայացքից, թվում է, չեն էլ հագել. կիսաշրջազգեստի հետևի մասում'գործվածքի վրա, պատկերված է համապատասխան կանացի բարեմասնությունը և այն ընդգրկող ներքնազգեստը: Արդյունքում ստացվել է խայտառակ մոդա:
Հիշեցնենք, որ ծագող արևի երկրի կանանց և աղջիկների մոտ անցյալ տարի ևս տարօրինակ նորաձևություն էր արդիական համարվում'գլուխ սափրելը: Պատճառն այն է, որ ճապոնացի տղամարդկանց շատ են դուր գալիս ճաղատ աղջիկները, ովքեր, ինչպես պարզվեց, բոլորովին էլ դեմ չեն տղամարդկանց դուր գալու համար զրկվել իրենց մազերից: