Էստոնիայի արդարադատության նախարարությունն օրինագիծ է մշակել, որը պատիժ է սահմանում այն հղի կանանց համար, ովքեր գիտակցաբար վնասում են իրենց ապագա երեխայի առողջությունը։ Այս մասին տեղեկացնում է ERR–ն, հղում անելով ERR թերթին։
Փաստաթուղթը ներկայումս գտնվում է կառավարության հետ համաձայնեցման փուլում։
Օրինագծում ասվում է, որ հղիության ընթացքում կնոջ գործողությունները, ինչպիսիք են ծխելը կամ սաղմի համար վտանգավոր նյութերի ընդունումը, կարող է պատժվել 96–1600 եվրո տուգանքի սահմանումով կամ 5 տարվա ազատազրկմամբ։
Նշենք, որ անցած տարվա գարնանը նմանատիպ նախաձեռնությամբ հանդես են եկել նաև Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորները, որոշումը, սակայն, մինչ օրս չի ընդունվել։