Պատկերացրեք Mercedes-ի նորագույն մոդելը հայտնվում է 20-րդ դարասկզբի գերմանական գյուղում, որտեղ վրաերթի է ենթարկում փոքր տղայի, որը, ինչպես ակնարկվում է, Ադոլֆ Հիտլերն է՝ նացիստների ապագա առաջնորդը, ներկայացնում է Vesti.ru-ն:
Սա Mercedes-ի նոր գովազդի սյուժեն է, որը շոկ է առաջացրել Գերմանիայում: Գովազդի կարգախոսն է «Վտանգը զգում է՝ նախքան դրա ի հայտ գալը»: Գովազդը հեղինակել են Լյուդվիգսբուրգի կինոակադեմիայի ուսանողները:
Հետաքրքրական է, որ գովազդում նույն մեքենան «խնայում է» իր ճանապարհին հայտնված այլ երեխաների, իսկ վրաերթի ենթարկված Հիտլերի մարմինը գետնին տարածվում է սվաստիկայի տեսքով:
Այս կերպ գովազդվել է Mercedes-ի նոր տեխնոլոգիան, որը թույլ է տալիս խուսափել ՃՏՊ-ներից:
Mercedes/Daimler AG-ն հոլովակը ստեղծողներից պահանջել է հատուկ նշում անել, որ սա պաշտոնական գովազդ չէ: