Սպիտակ վարդերը միշտ հայտնի են եղել որպես անմեղության ու մաքրության խորհրդանիշ: Եթե ձեզ նվիրել են սպիտակ վարդեր, փունջը նվիրողի փոխարեն կասի «Ես հիանում եմ քեզնով, դու անկրկնելի ես, իմ սերը մաքուր է»: Սպիտակ վարդը հավերժ, վեհ, անբիծ սիրո խորհրդանիշն է' մաքուր եւ ուժեղ, ինչպես հեքիաթում: Այդ պատճառով էլ հենց սպիտակ վարդերի փունջն ընդունված ավանդույթ է հարսանիքներում: