Ինչպես պարզել' ունե՞ք սրտամկանի ինֆարկտի զարգացման վտանգ: Վտանգի գործոնների երկու տեսակ կա՝ կառավարվող և անկառավարելի: Վտանգի որոշ գործոններ, ինչպիսիք են բարձր զարկերակային ճնշումը և ծխելը, կարող են կառավարվել դեղերի կամ կենսակերպի փոփոխությունների միջոցով: Մյուսները՝ տարիքը, սեռը, ռասան, չեն կարող փոփոխվել:

Այսպիսով, վտանգի կառավարելի գործոններն են.

- Բարձր զարկերակային ճնշումը. 140/90-ից բարձր ԶՃ-ն ինֆարկտի զարգացման վտանգի գործոն է: Երբ արյունը մեծ ուժով է սեղմվում, անոթի պատերը վնասվում ու թուլանում են:

- Աթերոսկլերոզը. ինֆարկտի վտանգի այս հիմնական գործոնի դեպքում ճարպի թիթեղիկները, որոնք կազմավորվում են զարկերակների պատերին, նեղացնում և խցանում են անոթի լուսանցքը՝ հանգեցնելով ինֆարկտի զարգացմանը:

- Սրտային հիվանդությունները. սրտի կորոնար անոթների ախտահարումներ, սրտային անբավարարություն, դիլատացիոն կարդիոմիոպաթիա ունեցող մարդիկ ինֆարկտի զարգացման առավել մեծ վտանգի են ենթարկվում:

- Խոլեստերինի բարձր մակարդակը. հավելյալ խոլեստերինը բարձրացնում է աթերոսկլերոզի, հետևաբար նաև ինֆարկտի զարգաղման վտանգը:

- Ծխախոտի օգտագործումը. ծխելիս արյան մեջ թթվածնի պարունակությունն իջնում է, և հետևաբար մեծանում է սրտի ծանրաբեռնվածությունը: Ծխողների մոտ ինֆարկտի զարգացման հավանականությունը երկու անգամ մեծ է չծխողներից:

- Նախասրտերի ֆիբրիլյացիան. բարձրացնում է վտանգը 5 անգամ:

- Շաքարախտը:

- Ավելորդ քաշն ու ճարպակալումը. վտանգավոր է հատկապես նստակյաց կենսակերպի դեպքում:

- Ալկոհոլի չարաշահումը:

- Դեղորայքը. որոշ դեղամիջոցներ, օրինակ՝ հակաբեղմնավորիչ հաբերը, կնոջը բարձր վտանգի են ենթարկում, հատկապես եթե նա 35-ն անց է ,բարձր ԶՃ, շաքարախտ, խոլեստերինի բարձր մակարդակ ունի կամ ծխում է: Կոկաինը, հերոինը կամ ամֆետամինները նույպես վտանգի գործոն են համարվում: