Նայելով և կարդալով հայտնի մարդականց մասին' կարծիք է ստեղծվում, որ միակ բանը, որ նրանք անում են, դա հսկայական գումարներ աշխատելն է, շքեղ հագստավայրերում հանգստանալը և անհոգ կյանք վարելը: Լսելով հայտնիների մարհվան մասին' հասկանում ես, թե ինչքան կարճ է կյանքը, և նույնիսկ միլիոնները չեն կարող փրկել դժբախտ պատահարներից, մահացու հիվանդություններից: Նույնիսկ անեծքները չեն շրջանցում:

1. Նատալի Վուդ

«Հրաշք 34-րդ փողոցի վրա», «Դեյզի Քլովերի ներաշխարհը» և այլ ֆիլմեր, որտեղ խաղացել է Նատալի Վուդը, հուզել են բազմաթիվ կինոքննադատների և հեռուստադիտողների սրտերը: Նատալին մահացել է 1981թ.-ին 43 տարեկան հասակում: Նրա մահը պարուրված է գաղտնիքներով, իսկ վերջերս այդ դեպքի կապակցությամբ նորից գործ էր հարուցվել:

Ռոբերտ Վագներ

1981թ.-ի նոյեմբերի 30-ի գիշերը Նատալին իր ամուսնու Ռոներտ Վագների և նրա ընկեր Քրիստոֆեր Ուոկենի հետ զբոսանավով ճանապարհորդության էր մեկնել կալիֆորնիական Սանտա-Կատալինա կղզի: Նրանցից բացի զբոոսանավի վրա գտնվում էր կապիտանը՝ Դեննիս Դեվերնը: Նրա խոսքերով' Նատալին այդ գիշեր վիճում էր իր ամուսնու հետ, իբրև թե նա խանդել էր Նատալիին Ուոկենի հանդեպ: Երբ Ուոկենը զույգին միայնակ թողեց, նրանք շարունակում էին վիճել: Դեվերնը ասում էր, որ լսել է բղավոցներ, պայքարի ձայներ և տարօրինակ աղմուկ: Երբ նա որոշել է պարզել, թե ինչ է կատարվում, Վագները հայտարարել է, որ Նատալին հեռացել էր նավակով: Բայց դերասանուհու բոլոր ընկերները գիտեին, որ նա սարսափելի կերպով վախենում է ջրից 1949թ.-ից ի վեր, երբ քիչ էր մնացել, որ խեղդվեր նկարահանումների ընթացքում: Դրանից հետո նրա վախն այնքան մեծ էր, որ հրաժարվում էր նկարահանվել նույնիսկ փոքր լճերի մոտ:

Երբ Վուդի մարմինը գտան, նրա վրա գրշերազգեստ էր և բաճկոն: Դերասանուհու մարմնի վրա կապտուկներ և քրծվածքներ կային, որ նա ստացել էր ամուսնու հետ կռվի ժամանակ: Պաշտոնական վարկածը դժբախտ պատահարն է. չարաշահելով ալկոհոլը' Նատալին դուրս էր ընկել նավակից: Բայց ականատեսները վկայում էր, որ կինն օգնություն էր կանչում:

Երբ հրատարակվեց Մարտի Ռալլիի «Ցտեսություն, Նատալի, ցտեսություն!» գիրքը, որտեղ հիշատակված էին կապիտան Դեվերնի ցուցմունքները, ոստիկանությունը ուշադրություն դարձրեց նոր հանգամանքների վրա: Չնայած վկաների ենթադրությանը, որ Վագները կապված էր իր կնոջ սպանության հետ, նա հայտարարել էր, որ ամեն կերպ պատրաստ է օգնել ոստիկաններին և անել ամեն հնարավորը, որպեսզի պարզի Նատալի Վուդի մահվան գաղտնիքը:

2. Հիթ Լեդջեր

Ո՞վ կարող էր մտածել, որ գեղեցկադեմ և հասարակության սիրելի Հիթ Լեդջերը տառապում է դեպրեսիայով: Նա ամեն ինչ ուներ' ճանաչում, դերեր, երկրպագուների սեր և նույնիսկ փոքրիկ դուստր: Եվ, համենայն դեպս, ինչ-որ բան չկարողացավ նրան փրկել հանկարծակի մահից:

2008թ.-ի հունվարի 22-ին 28-ամյա Լեդջերը հայտնաբերվել էր իր նյույորքյան բնակարանում: Ինչպես հայտնել էր ոստիկանությունը, դերասանը մերկ էր և շրջապատված էր բազմաթիվ շշերով և դեղահաբերով: Դիահերձումը ոչինչ ցույց չէր տվել, և կատարվել էր լրացուցիչ տոքսիկոլոգիական էսպերտիզա: Ի վերջո պարզ էր դարձել, որ Հիթը մահացել էր ընդունված բազմաթիվ դեղահաբերի անհամապատասխանելի համադրությունից:

Հիթ Լեդջերը Ջոքերի կերպարում

Իր կյանքի վերջին ամիսներին նա նկարահանվում էր «Մռայլ ասպետը» ֆիլմում: Ամսագրերից մեկին տված հարցազրույցում Հիթն ասել է, որ նա օրվա մեջ քնում էր միայն 2 ժամ և ազատ ժամանակի մեծ մասն անցկացնում էր միայնության մեջ, որպեսզի ավելի լավ հասկանար իր կերպարի բնավորությունը: Այդ նկարահանումները և Միշել Վիլյամսի հետ բաժանումը, հավանաբար, լուրջ ազդել էին նրա հոգեկան աշխարհի վրա: Որոշ մարդիկ անհավանական վարկածներ են առաջ բերում' ասելով, որ նրան սպանել են աղանդավորները, մյուսները կարծում են, որ դա ինքնասպանություն էր, իսկ երրորդները խոսում են դժբախտ պատահարի մասին: Պետք է նշել, որ Լեդջերը չէր պատրաստվում մահանալ, քանի որ մյուս օրը պայմանավորված էր իր ընկերոջ հետ: Հիթ Լեդջերը հետմահու «Օսկար» է ստացել երկրորդ պլանի լավագուն դերակատարման համար իր մահից մեկ տարի և մեկ ամիս անց:

3. Ջեյմս Դին


Հայտնի դերասանի և ավտոարշավների սիրահարի մահը բազմաթիվ հարցեր է առաջացնում, բայց այն, ինչ տեղի է ունեցել մահից հետո, շատ ավելի է զարմացնում և հանգեցնում անեծքի մասին մտքերի:
1955թ.-ի սեպտեմբերի 30-ին 24-ամյա Ջեյմս Դինն իր նոր Porsche 550 «Spider» մեքենայով մեխանիկ Ռոլֆ Վյուտերիխի ընկերակցությամբ մեկնեց Սալինաս ավտոարշավի: Դինն ընթանում էր ճանապարհով, իսկ նրան ընդառաջ շարժվում էր «Ford»-ը, որի ղեկին նստած էր ուսանող Դոնալդ Թորնսպիդը: Մեքենաները հարվածում են ճակատը ճակատի: Մեխանիկ Ռոլֆ Վյուտերիխը ծանր վնասվածքներ ստացավ, իսկ Դինը մահացավ հիվանդանոցի ճանապարհին: Նրա վերջին բառերն էին. «Այդ տղան պետք է կանգ առներ, նա մեզ տեսել էր»: Բայց Թորնսպիդը հետագայում լրատվամիջոցներին հայտնեց, որ չէր տեսել Դինի մեքենան:

Այն բանից հետո, երբ դերասանը գնեց այդ մեքենան, որը նա անվանել էր «Փոքրիկ սրիկա», սկսեցին տեղի ունենալ տարօրինակ իրադարձություններ: Մահվանից մեկ շաբաթ առաջ նրա ընկեր Ալեք Գինեսսն ասել էր Դինին, որ եթե նա դիպչի այդ մեքնային, ապա կմահանա: Հետո' ավտովթարից երեք օր առաջ, Դինի ընկերուհին խնդրել էր նրան չնստել ղեկին, քանի որ ինչ-որ վատ բան էր կանխազգում: Իհարկե, Ջեյմսն այդ ամենին ոչ մի նշանակություն չտվեց:

Այդ միջադեպից և դերասանի մահվանից հետո տարօրինակ դեպքերը շարունակվում էին: Ցուցադրվեց Ջեյմսի մասնակցությամբ «Առանց պատճառների ապստամբը» ֆիլմը: Ֆիլմի գլխավոր հերոսները մահանում էին խորհրդավոր հանգամանքներում: «Փոքրիկ սրիկա»-ի բոլոր մյուս տերերը կա՛մ մահանում էին, կա՛մ անդամալույծ էին դառնում: 1960թ.-ին մեքենան ամբողջովին վերականգնվեց, բայց որոշ ժամանակ անց այն անհետացավ և մինչ օրս գտնված չէ:

Շարունակելի...