Տղամարդիկ միամտորեն կարծում են, որ ժառանգորդի ծննդյան մեջ իրենց դերը շատ համեստ է և հաճելի՝ ընդամենը բեղմնավորել: Իրականում ինչքա՜ն հեռու են հայրիկներն իրականությունից…

Եվ ահա ամենացանկալի հրաշքը տեղի է ունեցել. շուտով մանկիկ եք ունենալու: Ամոթ Ձեզ, եթե հղիության մասին լուրը Ձեզ այնքան չի ուրախացնում, որ սենյակով մեկ խելագարի պես թռչկոտեք: Ուրախության պոռթկումից հետո, սակայն, վրա է հասնում պատասխանատու շրջանը. սովորում ենք «դիմանալ» կնոջ հղիությանը և պատրաստվում հայրիկի դերին:

Կամակորություններ և պահանջներ

Առաջին երեք ամիսների ընթացքում ամեն ինչ այն չէ, ամեն բան բարկացնում է: Սափրված չես, սափրվիր, սափրված ես՝ գնա մի կողմ, լոսյոնի հոտ է գալիս: Եթե ծխում ես, ապա միայն Հյուսային բևեռում և վերադարձին առանց նարնջի չգաս: Եվ հենց հիմա, քանի որ 40 րոպեից նա արդեն նարինջ չի ուզում, այլ թթու վարուգ, իսկ գիշերն էլ, օրինակ, ոչ մի կերպ չի կարող առանց կոմպոտի:

Բազմաթիվ վայրի ցեղեր կարծել են, որ եթե չբավարարեք հղի կնոջ կամակորությունները, ապա երեխան կծնվի հիվանդ կամ թերզարգացած: Ժամանակակից գիտությունը դա հաստատում է. կինն ուզում է այն, ինչ անհրաժեշտ է փոքրիկին կամ իր օրգանիզմին:

Եղեք համբերատար, հաճախ զրուցեք Ձեր կնոջ հետ, փորձեք նրան համոզել, որ ծնվելու է առողջ ու հրաշք բալիկ, որ նա ամեն ինչ ճիշտ է անում ու մտահոգության կարիք չկա:

Ամեն բանում մեղավոր է ամուսինը

Հղիության արդեն շաբաթներին գուցե կարիք առաջանա տունը գոնե թեթևակի վերանորոգել. այս փուլում կնոջ մեջ արթնանում է բնավորման բնազդը: Կարող եք հենց այս շրջանում սկսել մանկիկի սենյակի կամ անկյունի ձևավորումն ու կահավորումը:

Իսկ Ձեր կնոջ ուշադրությունը վերանորոգման հարցերից շեղելու համար կարող եք նրան առաջարկել ինչ-որ բան գործել կամ կարել փոքրիկի համար: Դա նրա համար ազատ ժամանակի հիանալի զբաղմունք կլինի:

Նաև այս շրջանում հնարավոր է, որ կինը իր մոտ եղած ողջ գումարը ծախսի մանր-մունր մանկական իրերի վրա, որոնք հետագայում պետք էլ չեն գալու ու այդպես առանց օգտագործելու էլ մնալու են: Ուստի, հնարավորության դեպքում, պլանավորեք գնումները՝ խուսափելով տվյալ պահին ոչ պիտանի իրերից:

Ընդհանրապես, հղիության ընթացքում ինչ էլ որ կատարվի, լավ, թե վատ, միևնույն է, մեղավորն ամուսինն է: Համբերատար եղեք, հասկացեք Ձեր կնոջը, եղեք սիրալիր, հնարավորինս հաճախ սեր խոստովանեք ու ցույց տվեք, որ հղի վիճակում էլ, երբ կազմվածքը բոլորովին փոխվել է, Դուք միևնույն է, նրան սիրում եք և նրանից բացի ոչ մեկին չեք տեսնում:

Ամենադժվարը

Ամենադժարը հղիության վերջին օրերն են: Այս ժամամանակ հղի կնոջ ամուսին լինելը շատ ավելի դժվար է: Ավելի լավ է Դուք ինքներդ ծննդաբերեք, քան հաճախ լսեք “երբ, ախր երբ կծնվի” արտահայտությունը: Կեղծ ցավերը Ձեզ կստիպեն գարեջուր առնել և գաղտնի խմել, որպեսզի ինչ-որ կերպ թուլացնեք Ձեր նյարդային համակարգը:

Իրականում պետք է գիտակցենք մի պարզ ճշմարտություն, որ տղամարդկանց համար շատ ավելի դժվար է գտնվել ծննդաբերող կնոջ կողքին, քան կանանց համար ծննդաբերելը:

Երջանկության երեք օրեր

Տղամարդկանց համար ամենաերջանիկ ժամանակաշրջանը այն երեք օրերն են, երբ կինը նորածինի հետ պառկած է ծննդատանը: Այսինքն Դուք արդեն հայրիկ եք, բայց դեռ չգիտեք , թե ինչ է գիշերային լացը և տակդիրների գինը: Կա ուրախության առիթ, աչքալուսանքի զանգերն էլ մեկը մյուսն հերթ չեն տալիս: