Այս շաբաթ ծնունդների տեղատարափ էր՝ Հայկո, Արմինկա, Աստղիկ Ալավերդյան: Այս շարքին ավելացել է նաև դերասան Անդրանիկ Հարությունյանի դստեր ծնունդը:

Ինչպես հայտնիներն են տեղակացնում իրենց "ստատուսներում", սեպտեմբերից սպասվում են նոր նախագծեր, կլինեն նոր երգեր և տեսահոլովակներ: Մեզ մնում է հետևել այս ամենին և լուսաբանել: Ինչպես ամեն շաբաթ, այնպես էլ այս անգամ ArmStar.am-ը ներկայացնում է հայտնի օգտատերերի "հայտնի" գրառումներն ու մեկնաբանությունները:

Կայացավ Արթուր Աբրահամի հերթական մենամարտը: Հայազգի բռնցքամարտիկի ‘’զոհը’’ այս անգամ նամիբիացի Ուիլբեֆորս Շիհեպոն էր, ում Արթուր Արքան հաղթեց միավորների տարբերությամբ: Համոզված ենք, որ շատերն են դիտել այդ մրցամարտը, իսկ Նազենի Հովհաննիսյանն ու Սիլվա Հակոբյանը Արթուրի հաղթանակից հետո իրենց ուրախությամբ կիսվել են ֆեյսբուքում.

Նազենի Հովհաննիսյան.. "Արթուր Աբրահաաաաաաամ: Բրավո, թող հայը միշտ լինի անպարտ":

Երգչուհի Սիլվա Հակոբյանն էլ գրել է."Բրավոոոո Արթուր Աբրահամ ջաաաաան, ես հպարտ եմ քեզանով":

 Շարունակությունն՝ այստեղ