Pastinfo.am. Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը խոստովանել է, որ տարիներ շարունակ ալկոհոլի և թմրանյութերի չարաշահումը վատթարացրել է նրա առողջական վիճակը:

47-ամյա բռնցքամարտիկը հայտարարել է, որ թմրանյութերի և ալկոհոլի չարաշահումը կարող է ճակատագրական լինել նրա համար:

-Ես վատ տղա եմ լինում: Ես արել եմ ահավոր բաներ, և դրա համար ներողություն եմ խնդրում: Ես ուզում եմ փոխել կյանքս, վարել սթափ կենսակերպ: Ես արատավոր հարբեցող եմ, ով գտնվում է մահվան եզրին,- ասել է Թայսոնը հարցազրույցի ժամանակ:

-Ես հուսով էի, որ չեմ արթնանա առավոտյան, ես ուզում էի մահանալ,-հավելել է Թայսոնը: Չնայած այս բարձրագոչ հայտարարությանը, Թայսոնը շարունակում է հանդիսանալ բռնցքամարտի ամենավառ դեմքը: