Հիմնական պատճառներն են՝
- Մեծ քանակությամբ գազերի ներթափանցումը աղիքի և որովայնի մեջ: Հաճախ սա տեղի է ունենում այն դեպքում, երբ դուք զրուցում եք սնունդ ուտելու ընթացքում կամ չարաշահում եք գազավորված ըմպելիքները:
- Էնտերիտը կամ կոլիտը:
- Աղիքի միկրոֆլորայի խանգարումները:
- Ուժեղ սթրեսը:
Ի՞նչ անել
- Ձեր սննդակարգից բացառե՛ք սպիտակ հացը, կաղամբն ու լոբազգիներին:
- Թեյի փոխարեն խմե՛ք երիցուկի թուրմ:
- Քնելուց առաջ խմե՛ք ցածր յուղայնությամբ կեֆիր:
- Հրաժարվե՛ք չորացրած մրգերից:
- Մի՛ խմեք գազավորված ըմպելիքներ և կրճատե՛ք սուրճի օգտագործումը:
- Աղ քիչ օգտագործե՛ք:
- Կոճապղպեղի արմատից տաք թեյ պատրաստե՛ք:
Եթե տհաճ զգացողությունը շարունակվում է երկար ժամանակ, խորհուրդ ենք տալիս անհապաղ դիմել բժշկին: