Երկու նյարդաբանների կատարած ուսումնասիրության շնորհիվ, որը հրապարակվել է Journal of Neuroscience պարբերականում, հեշտությամբ կարելի է տեսնել մարդու ուղեղի աշխատանքը:
Ֆրանսիացի գիտնականները տեսողական պատրանք են ստեղծել, որի միջոցով հնարավոր է տեսնել ուղեղի ալիքների ակտիվությունը:
Կենտրոնացնելով հայացքը սև ու սպիտակ զոլավոր անիվի թրթռացող գծերին՝ կարելի է զգալ կենտրոնից տարածվող տեսողական առկայծումը: Տարածվող թրթռոցը կարելի նկատել ոչ միայն կենտրոնից, այլև ցանկացած կետից, որի վրա կենտրոնանում է ուշադրությունը:
Հենց այդ թեթևակի թրթռոցը արտացոլում է ուղեղի ալֆա ալիքների աշխատանքը, որոնք հիմնականում առկա են խոր հանգստի իրավիճակում: