Ֆինլանդիայում կայացել է բջջային հեռախոսների նետման աշխարհի առաջնությունը, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով ИТАР-ТАСС-ին:
Տղամարդկանց մեջ հաղթանակ է տարել ֆին Ռիկու Խավերինեն, ով սարքը նետել է 97.73 մետր, իսկ կանանց մեջ առաջին տեղը զբաղեցրել է Շվեդիայի ներկայացուցչուհի Օսա Լունդգրենը՝ հեռախոսը նետելով 40.41 մետր: Ըստ կանոների, նետելու համար կարող են օգտագործվել 220-400 գրամ քաշ ունեցող բջջային հեռախոսները, որոնք ընտրվում են ժյուրիի կողմից:
Այս հումորային մրցույթն առաջին անգամը տեղի է ունեցել 2000 թվականին՝ տեղի բնակչուհի Կրիստին Լուդի նախաձեռնությամբ: Այդ օրվանից մրցումները հավաքում են հարյուրավոր զբոսաշրջիկների և մասնակիցների, իսկ մի շարք երկրներում անցկացվում են նմանօրինակ առաջնություններ: