Եթե Դուք ստեղծագործող անհատ եք, ապա Ձեզ ծանոթ խնդիր է ներշնչանքի բացակայությունը: Այդպիսի պահերին ցանկություն է առաջնում պառկել բազմոցին և սպասել՝ երբ կգա մուսան, կամ էլ ուղղակի վեր կենալ ու գնալ այն փնտրելու: Որտե՞ղ այն փնտրել, տարբերակները շատ, որոնցից մի քանիսը Ձեզ կներկայացնի Ladynews.am-ը:
Բնություն: Ձեր բնակավայրում գտեք փոքրիկ գեղատեսիլ անկյուն, որտեղ Ձեզ կզգաք հանգիստ և հարմարավետ: Գնալով այդ վայրը՝ կկարողանաք մտածել, գիրք կարդալ, զբաղվել մեդիտացիայով կամ պարզապես նայել երկնքին: Ընտրեք այն, ինչ հարազատ է Ձեր հոգուն և ներաշխարհին, պարտադիր չէ՝ լինի քաղաքային այգի: Գուցե Ձեզ համար ներշնչանքի աղբյուր դառնա ինչ-որ լքված տուն կամ տան կտուր և այլն…
Երաժշտություն: Երաժշտությունը շատ մեծ մտածողների է ներշնչել, ինչո՞ւ Դուք էլ չփորձեք: Փնտրեք նոր կատարողների, լսեք դասական երաժշտույուն, փոխեք նախընտրելի ժանրերը: Երաժշտությունը հանգստացնում է, տպավորություն գործում և ներշնչանքի աղբյուր է:
Կինոֆիլմ: Կարևոր չէ, թե այն որտեղ կնայեք, տա՞նը, թե՞ կինոթատրոնում: Դիտեք համր ֆիլմեր, դասական, սև-սպիտակ: Հնարավոր է՝ հենց այս ֆիլմերը Ձեզ համար ներշնչանք դառնան ու ավելի ուժեղ տպավորվեն, քան հոլիվուդյան ժամանակակից ֆիլմերը:
Գրքեր: Գրքերը բացում են Ձեր դեմ մեկ այլ աշխարհ, ուստի ամենաուժեղ ներշնչանքի աղբյուր են: Կարդացեք պատմություններ հաջողությունների, կյանքում ինքնահաստատման և այլ արժեքների մասին: Չմոռանաք հեքիաթները. չէ՞ որ այդքան սպասված մուսան հենց այդ ժամանակ է գալիս:
Մարդիկ: Եթե ոչ նրանք, ապա ուրիշ ովքե՞ր են այդքան լեցուն կյանքով, զգացմունքներով և ուժով: Մարդիկ ներշնչանքի անսպառ աղբյուր են: Ուշադիր եղեք՝ ովքեր են Ձեզ շրջապատում մետրոյում, խանութում, փողոցում, դիտեք և ինչ-որ հետաքրքիր բան անպայման կտեսնեք:
Շողիկ Գալստյան