Լոնդոնում ոստիկանությունը գործողություն է իրականացրել Թեմզա գետում՝ նավի վրա ձերբակալելով Անջելինա Ջոլիի, Առնոլդ Շվարցենեգերի և Դենիել Քրեյգի նմանակներին, հայտնում է The Telegraph-ը:
Ոստիկաններին թվացել է, թե զենքերով մարդիկ իրականում ահաբեկչություն են պատրաստվում իրականացնել, իսկ թիրախը՝ բրիտանական խորհրդարանն է:
Պարզվել է, որ օրը ցերեկով զենքերով մարդկանց տեսնելով՝ բրիտանացիները ահազանգել են ոստիկանություն: Իսկ ոստիկանները գործողությունից հետո պարզել են, որ զենքերը խաղալիք են, իսկ կատարվածը ընդամենը նկարահանում է: