Բաղադրություն

1 հ. կարմիր պղպեղ
1 հ. դեղին պղպեղ
1 հ. նարնջագույն պղպեղ
1 հ. փոքր սոխ
աղ, պղպեղ
1 ճ.գ. քացախ
1 ճ.գ. ձիթայուղ
1/4 բ. կտրտած մաղադանոս կամ թարմ ռեհան
1/4 բ. մանրացրած ֆետա պանիր

Պատրաստման եղանակ
Կտրտել պղպեղները երկարությամբ և լցնել ապակյա տարայի մեջ, այնուհետև կտրտել սոխը (նորից երկարությամբ) և ավելացնել պղպեղներին, վերջում մաղադանոսը կամ ռեհանը: Աղ և պղպեղ լցնել, այնուհետև քացախ և ձիթայուղ, խառնել, դնել սառնարանը: Մատուցելուց առաջ ֆետա պանիր լցնել: