ArmStar.am-ն այս անգամ որոշել է շրջել երգիչ-երգչուհիների Youtube-ի պաշտոնական ալիքներով և պարզել, թե որ տեսահոլովակներն ունեն առավել մեծ քանակությամբ դիտումներ: Իսկ արդյունքները ներկայացնում ենք ձեզ:

Սիրուշոն մեկ լռում է, մեկ էլ մի նոր տեսահոլովակ է ներկայացնում: Չնայած նրա «Պռեգոմեշ» երգը բավականին քննարկվեց, ինչպես նաև քննադատվեց, բայց դա չխանգարեց այս պահի դրությամբ ունենալ 1.949.865 դիտում: