Մերձավոր Արեւելքում հարսանիքը ողբերգության է վերածվել. երիտասարդը պարի ժամանակ պատահաբար սպանել է ընկերոջը: Պահը ֆիքսել է հարսանիքի մասնակիցներից մեկը:
Փեսացուի ավանդական պարին մասնակցող երիտասարդներից մեկը գրպանից հանել է հրացանը, որպեսզի օդ կրակի: Այդ ընթացքում ինքնաբերաբար կրակել է, իսկ փամփուշտը կպել է նրա ընկերոջը: