Չնայած սպասումներին Opel Monza-ն ինժեներները իրականացրեցին ոչ թե կուպեի, այլ արտասովոր լուծումներով ունիվերսալի տեսքով:
Համացանցը ողողվել է Monza Concept-ի նկարներով: Պարզվում է, որ դիզայներները նախատեսել են, որ ավտոմեքենան տպավորիչ լինի հենց առջևից, ու միայն Monza ասելիս պետք է աչքիդ առաջ գա հենց այս թափքի ձևը:Այն կառուցված է Senator ֆաստբեքի մոտիվներով, որն արտադրվել է 1978-1986 թվականներին:
Opel-ում ոչ թե սկսել են շահագործել ավանդական 2-դռնանանի սպորտքառերի նախատիպը, այլ գործել են ավելի օրիգինալ ու անսպասելի ստեղծել են սպորտվագոն' հսկայական կողային «Ճայի թև» տիպի դռներով և շլացուցիչ «երկնային» դիզայնով:
Ավելի վաղ հայտնել էին, որ որպես հենահարթակ կհանդիսանա Alpha շասսին Cadillac ATS և CTS-ից ու կոնցեպտի վրա կլինի հզոր հիբրիդային շարժիչ:
Հեղ.` Գագիկ Մամուլյան