Շուտով «Корни» խմբի մենակատար Ալեքսեյ Կաբանովը կգրանցի իր ամուսությունը հարսնացուի' Ռոզայի հետ:
Իր ապագա կնոջ' Ռոզա Կոնոյանի հետ նա ծանոթացել է մեկ տարի առաջ' երբ վերջինս նրան ինտերնետային կայքերից մեկով նամակ է ուղարկել:
Երգիչը խոստովանում է, որ նրա կայքում ամեն օր հարյուրավոր աղջիկների բաժանորդագրումներ են ավելանում, բայց Ռոզան միանգամից դուր է եկել իրեն:
Նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին: Եվ ամեն ամսվա այդ օրը նրանք տոնում են իրենց հանդիպման հոբելյանը: Իսկ տասնմեկերորդ հոբելյանին երիտասարդը իր սիրելիին ամուսնության առաջարկ է արել:
Հարսանիքը նշանակված է սեպտեմբերի 13-ին' ուրբաթ օրը: Ալեքսեյի խոսքերով' իրենք սնահավատ չեն, և իրենց համար ամենևին կարևոր չէ «ուրբաթ 13-ի» հանգամանքը.
«Մենք սնահավատ չենք: Իսկական սերը թվերից կախված չէ»:
Միջոցառումը նախատեսված է անցկացնել ռուս-հայկական ոճով. փեսացուի ուսերին արարողության սկզբում լավաշ կդնեն, մեղր կհյուրասիրեն, իսկ հարսնացուին ռուսական ավանդական «աղուհաց» կառաջարկեն:
Ճաշացանկը նույնպես միջազգային կլինի: Իսկ երաժշտական մասը կապահովեն երգչի կոլեգաընկերները: