Գիտնականները հաստատել են, որ 1911-ին պեղումների ժամանակ հայտնաբերված 5000-ամյա հին եգիպտական վզնոցի ուլունքահատիկները պատրաստված են եղել երկնաքարից, հայտնում է Daily Mail-ը:
Լոնդոնի Petrie Museum թանգարանի հետազոտող գիտնականները գամմա ճառագայթների միջոցով մանրամասն ուսումնասիրություն են կատարել՝ պարզելով, որ վզնոցի ուլունքահատիկները, որոնք նախկինում համարվում էին երկաթյա, իրականում պատրաստվել են երկնաքարերի մասնիկներից:
Գիտնականներին հաջողվել է նաև պարզել, որ եգիպտացիները կիրառել են դարբնի հմտություններ՝ ուլունքները ստանալու համար: Նրանք նախապես կոփել են քարը՝ հարթեցնելով այն, ապա պտտել են՝ ստանալով ուլունքի կլորությունը:
Ըստ գիտնականների՝ նիկելի պարունակությունը օգտագործված նյութում բավականին բարձր է եղել, ինչը ևս ապացուցում է, որ այն կարող էր պատրաստված լինել երկնաքարից: