Ամերիկյան կինոթատրոններում ցուցադրվել է հեղինակավոր Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսի մասին պատմող «Ջոբս» ֆիլմը, հայտնում է Wall Street Journal-ը։
«Ջոբս» ֆիլմը (ռեժիսոր՝ Ջոշուա Մայքլ Շտերն) պատմում է Apple ընկերության առաջին օրերի մասին, երբ խելացի ու դյուրաբորբոք Սթիվ Ջոբսը, ում դերը խաղում է Էշթոն Քաթչերը, և խելացի ու մեղմ Սթիվ Վոզնյակը՝ Ջոշ Գեդի դերակատարմամբ, հիմնադրում են ստարտափը:
Ողջ ֆիլմի ընթացքում ներկայացվում է Ջոբսի վերելքներով և անկումներով կարիերան, երբ տնօրենները մշտապես վարձում են նրան և հեռացնում աշխատանքից՝ մինչև նա վերադարձնում է ընկերությանն աստղի կարգավիճակը՝ 2001 թվականին թողարկելով iPod-ը:
Ֆիլմում գործողությունները զարգանում են մինչև այն ժամանակ, երբ Ջոբսն Apple-ը դարձնում է աշխարհի ամենահարուստ ընկերություններից մեկը՝ իր մի շարք հաջողություններով, ինչպիսին էին iTunes-ը և iPhone-ը: Փոխարենը՝ ֆիլմը կենտրոնանում է այն տասնամյակների վրա, երբ Ջոբսը պատերազմում էր ընկերության տնօրենների հետ:
Իսկ Ջոբսի մասին պատմող երկրորդ ֆիլմը, որի հեղինակն Աարոն Սորկինն է («Նյուզրում», «Սոցիալական ցանց») և հիմնված է Վալտեր Իսաաքսոնի բեսթսելեր դարձած կենսագրականի վրա, աշխատանքային ընթացքի մեջ է, բայց դեռ պարզ չէ, թե երբ կլինի պրեմիերան և ովքեր կլինեն դերասանները: