Բրազիլիայի առևտրի կենտրոններից մեկի աշխատակիցները դաժան կատակ են արել իրենց այցելուների հետ՝ խաղալիքների տուփերում իրական մարդկանց կանգնեցնելով, տեղեկացնում Life News-ը։
Բրազիլական հեռուստատեսային ծրագիրը, թաքնված տեսախցիկ տեղադրելով առևտրի կենտրոնում, դաժան փորձություն է կազմակերպել այցելուների համար. համաձայն շոուի հեղինակների՝ խանութում գտնվող մարդկանց վրա պետք է հարձակվեին կենդանացած տիկնիկները։
Համաձայն սցենարի՝ ոչինչ չկասկածող գնորդները մտել են առևտրի սրահ, որպեսզի նվերներ ընտրեն։ Այն պահին, երբ բրազիլացիներն ընտրել են որևէ ապրանք, տուփից դուրս են թռել գաճաճ մարդիկ՝ հեքիաթային կերպարանքներով։
Տեսագրության մեջ հրաշալի երևում է, թե ինչպես են կենտրոնի այցելուները ցանկանում փախչել հարձակվող «զոմբիներից»։
Շոուի ակամա մասնակիցներին հիստերիայի հասցնելուց հետո դրա կազմակերպիչները հաղորդել են զոհերին այն մասին, որ դա խաղ է։ Ականատեսների վկայությամբ՝ գնորդների բղավոցները լսելի էին անգամ հարևան խանութներում։
Եթեր հեռարձակվելուց հետո կազմակերպիչների հասցեին խիստ քննադատություն է հնչել։ Շատ հեռուստադիտողների կարծիքով՝ այդ կատակը չափազանց դաժան է եղել մասնակիցների համար։