Իսպանիայի Ալմերիա քաղաքի լողափերից մեկում տարօրինակ ծովային կենդանու մարմին է հայտնաբերվել, որի երկարությունը հասնում է 4-5 մետրի: Մասնագետները փորձում են պարզել, թե ինչ ցեղատեսակի է պատկանում տվյալ կենդանին, հայտնում Russia Today-ը:
Իսպանիայի Բնության պահպանության ծառայությունը և Ծովային ֆաունայի պաշտպանության ասոցացիան վերլուծում են անհայտ կենդանու լուսանկարները, որոնք արվել են Luis Siret լողափին: Փորձագետները դեռևս չեն պարզել, թե ինչ կենդանի է հայտնաբերվել, սակայն ըստ նախնական հետաքննության՝ այն նման է ձկնատեսակի: Հնարավոր է նաև, որ այն կաթնասուն լինի, գրում է աղբյուրը: