Ալպյան շեփորահարներն իրական համերգ են ներկայացրել Շվեյցարիայի լեռներում: Ամելի քան 500 երաժիշտներ, ովքեր հավաքվել էին Ալպյան լեռնալանջերին, միասին նվագել են իրենց ազգային գործիքով:
Ինչպես նշում է BBC-ն, նրանք այս միջոցառումը ձեռնարկել են Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում գրանցվելու համար՝ որպես ազգային երաժշտական գործիք նվագող ամենամեծ նվագարանը աշխարհում:
Երաժիշտները՝ իրենց ազգային տարազներով, նվագել են ալպյան շեփոր (alphorn) կոչվող գործիքը, որը Շվեյցարիայում և Եվրոպայի մի շարք այլ լեռնային երկրներում՝ Ֆրանսիական Ալպերից մինչև Կարպատներ, կիրառվում է հաղորդակցվելու, ինչպես նաև կենդանիներին առաջնորդելու համար: