Ռոմանտիկ է, երբ սիրահար զույգը, հետևում թողնելով ամեն ինչ, փախչում ու անհետանում է' նոր կյանք սկսելու համար: Այնուամենայնիվ, իրական կյանքում ամեն ինչ այսքան ռոմանտիկ չի դասավորվում: Երբ էլ որ լսում ենք սիրահար զույգի անհետացման մասին, իմանում ենք, որ այն եղել է չարագույժ և խորհրդավոր պայմաններում: Դա միայն ցավ է պատճառում սիրահար զույգի հարազատներին: Այստեղ կարող եք կարդալ զույգերի մասին, ովքեր մի օր անհետացել են, և այդ ժամանակից ի վեր ոչ ոք չի տեսել նրանց:

Քամդեն Սիլվիա և Մայքլ Սուլիվան

54-ամյա Մայքլ Սուլիվանը և իր 36-ամյա ընկերուհի Քամդեն Սիլվիան Մանհեթենում վարձով էին ապրում: Մի քանի օր շարունակ ոչ մի տեղեկություն չկար նրանցից: Քամդենի մայրն անհանգստացավ և այցելության գնաց նրանց: Զույգն իրենց տանը չէր: Տանը մնացել էին միայն նրանց մարզակոշիկները, տան բանալիները և Քամդենի պայուսակը: Մնացած բոլոր անձնական իրերը նրանց հետ միասին անհետացել էին: Երբ նրանց կորած հայտարարեցին, նրանց անհետացման մեջ անմիջապես սկսեցին կասկածել տանտիրոջը' Ռոբերտ Ռոդրիգեսին: Ռոդրիգեսը շարունակ ֆինանսական վեճեր էր ունենում և ցանկանում էր, որ տնվորներն ավելի շատ վարձավճար մուծեն:

Young-Couple-Jogging

Ռոդրիգեսը սպառնացել էր անջատել շենքի էլեկտրաէներգիան, եթե տնվորները հրաժարվեին ավելի շատ գումար վճարել: Այն օրը, երբ Քամդենն ու իր ընկերն անհետացել էին, Քամդենը Ռոդրիգեսին էր ներկայացրել մի ստորագրված փաստաթուղթ: Ռոդրիգեսի բոլոր տնվորները այդ փաստաթղթում նշում էին, որ իրենք առհասարակ վարձ չեն վճարի, եթե Ռոդրիգեսն իրագործի իր սպառնալիքը: Քամդենի և Մայքի անհետացումից անմիջապես հետո Ռոդրիգեսն ինքն էլ երկու շաբաթով անհետացավ: Դրանից հետո նա դատապարտվեց վեց տարվա ազատազրկման գողության, կրեդիտային քարտերը կեղծելու և հարկային ոլորտում խարդախություններ կատարելու համար: Ռոդրիգեսը հետագայում դուրս եկավ բանտից: Թեպետ մինչ այժմ էլ կասկածներ կան, որ նրա մատը խառն է եղել այս զույգի անհետացման մեջ, այդ մասին վկայող հավաստի ապացույցներ չկան:

Գլեն և Բեսի Հայդ

Գլենը և Բեսին նորապսակներ էին Իդահոյից: 1928 թ. հոկտեմբերին նրանք գնացին իրենց մեղրամիսը Կոլորադոյի գետի մերձակայքում անցկացնելու: Նոյեմբերի 15-ին նրանք կանգ առան Էմորի Քոլբ անունով լուսանկարչի տանը: Քոլբի տնից դուրս գալուց կարճ ժամանակ անց նրանք անհետացան: Դեկտեմբերին փրկարարական ջոկատը գետի մեջ հայտնաբերեց Գլենի և Բեսիի նավակը: Նավը լիքն էր նորապսակների անձնական իրերով, սակայն նրանք այնտեղ չէին:

122788A

Նրանք էքստրեմալ հանգստի սիրահար էին: Քանի որ նրանք հրաժարվել էին անվտանգության համար իրենց հետ փրկարարական ժիլետ վերցնել, մարդիկ ենթադրեցին, որ նրանք խեղդվել են: Սակայն ժամանակի ընթացքում նրանց անհետացման հետ կապված տարբեր վարկածներ առաջ եկան: 1971 թ.-ին հայտնվեց մի կին, ով պնդում էր, թե ինքը Բեսին է: Նա ասում էր, որ ինքը Բեսին է, և որ ինքն է սպանել իր ամուսնուն, որպեսզի նոր կյանք սկսի: Հետագայում նա հրաժարվեց իր այս խոսքերից: Այս պատմությունից ավելի քան 85 տարի է անցել, սակայն մինչ այժմ էլ Բեսիի և Գլենի անհետացումը գաղտնիք է մնում:

Էդվարդ և Ստեֆանիա Էնդրյուս

1970 թ. մայիսի 15-ի երեկոյան մոտ 60 տարեկան Էդվարդն ու Ստեֆանիան Չիկագոյում երեկույթի էին մասնակցում: Երեկույթի մյուս հյուրերը նկատեցին, որ Էդվարդը քանի գնում վատանում է: Ստորգետնյա ավտոկայանատեղիի մենեջերն ասել է, որ Էդվարդը խարխափելով է մոտեցել իր ավտոմեքենային, իսկ Ստեֆանիան էլ լացակումած նրան աղաչել է տուն չքշել:

Postcard - Chicago - Sheraton-Chicago Hotel - 505 N Michigan Ave - Kon-Tiki Ports - Singapore Joes Tavern - C1960

Էդվարդին վերջին անգամ տեսել են Միչիգանի պողոտայով ավտոմեքենա վարելիս: Սկզբում կարծում էին, թե Էդվարդը շեղվել է ճանապարհից և ավտոմեքենայով Չիկագոյի գետն է ընկել: Այնուամենայնիվ, ջրերում իրականացված հետազոտությունների արդյունքում զույգի կամ նրանց մեքենայի հետքն անգամ չգտնվեց: 1980 թ. – ին գետի ավելի մանրամասն մաքրումներից հետո գետի ջրերում հայտնաբերվեց տասներկու ավտոմեքենա, սակայն դրանցից ոչ մեկն էլ Էնդրյուինը չէր: Մի անգամ ոստիկանության բաժանմունք հաղորդագրություն ստացվեց, որ Էնդրյուին և Ստեֆանիային սպանել էին հանցախմբի անդամները, ինչից հետո նրանց դիակները գցել էին Գրին Օքսի մերձակա ջրավազանը: Այս պատահարից անգամ 40 տարի անց դեռևս պարզ չէ, թե իրականում ինչ է կատարվել այս զույգի հետ:

Քրիստոֆեր Միթենդորֆ և Քրիստինա Բրանում

2006 թ. հուլիսի 27-ին 21-ամյա Քրիստոֆեր Միթենդորֆը գնումների դուրս եկավ իր 17-ամյա զուգընկերուհի Քրիստինա Բրաունի հետ: Նրանք երկուսն էլ այդ ժամանակ ապրում էին Քրիստոֆերի մոր հետ: Երբ նա տուն վերադարձավ, տեսավ, որ զույգը նոր զգեստներ էր գնել: Դրանք դրված էին մահճակալի վրա, սակայն Քրիստոֆերն ու Քրիստինան անհետացել էին:

Kristina

Հինգ օր անց զույգի ավտոմեքենան հայտնաբերեցին գյուղում: Նրանց բջջային հեռախոսներից մեկը մնացել էր ավտոմեքենայի մեջ: Մի վկա հայտնեց, որ տեսել է, թե ինչպես են նրանք նստել մի այլ սպիտակ մեքենայի մեջ և հեռացել: Քրիստոֆերի մայրը իր որդու և հարսի անհետացման մեջ կասկածում է Ջորջ Բագուս անունով մի հանցագործի: Նա ասում է, որ իր տանը հայտնաբերել է մի արկղ, որի մեջ Բագուսին պատկանող իրեր են եղել: Նա կասկածում է, որ Քրիստոֆերն ու Քրիստինան կարող են գողացած լինել այդ իրերը, ինչի հետևանքով Բագուսը կարող էր հետապնդել նրանց: Բագուսի կինը սպանեց նրան 2010 թ.-ին, նախքան նրա դեմ որևէ ապացույց կգտնվեր: Պարզ չէ, թե ինչու է երիտասարդ զույգն անհետացել:

Քլոդ և Մարթա Սյու Շելթոն

37-ամյա Քլոդ Շելթոնը և նրա քսանյոթամյա կինը' Մարթա Սյուն, իրենց երեք երեխաների հետ ապրում էին Կենտուկիում: 1971 թ. մայիսի 21-ին զույգը իրենց երեխաներին քնելու ուղարկեց, այնուհետև նստեց մեքենան և առաջ սլացավ: Դրանից հետո ոչ ոք չի տեսել Շելթոններին: Նրանց մեքենան նույնպես չի հայտնաբերվել: Մարդիկ չէին հավատում, որ նրանք ինքնակամ կլքեին իրենց երեխաներին: Այդ պատճառով էլ ոստիկանությունը շվարած էր մնացել' փորձելով պարզել, թե ինչն էր ստիպել նրանց գիշերվա կեսին տանը մենակ թողնել իրենց երեխաներին և հեռանալ տնից:

10721 160995780263 684455263 325094

Շելթոնների երեխաներից մեկն ասել է, որ ինքը լսել է, որ Քլոդը Սյուին հարցրել է. «Դու ինձ հե՞տ ես գալիս, թե՞ մնում ես այստեղ»: Շելթոններն ունեին 600 դոլարի խնայողություն, սակայն այդ գիշեր նրանց հետ միասին անհետացել էր նաև այդ գումարը: Մինչ օրս այդպես էլ չի հաջողվել պարզել, թե ինչ է կատարվել Շելթոնների հետ անհետացումից հետո:

«Ավելին քան փաստեր»

Շարունակությունը` այստեղ: