PanARMENIAN.Net - Համացանցում հայտնվել է «Կապույտը ամենատաք գույնն է», նույն ինքը՝ «Ադելի կյանքը» ֆիլմի առաջին թրեյլերը, որը այս տարի Կաննի փառատոնում «Ոսկե ազնվամորու ճյուղի» արժանացավ ու կինոդիտումին սկանդալային հեղինակություն ձեռք բերեց: Աբդելատիֆ Քեշիշի ֆիլմում նկարահանվել են Լեա Սեյդուն ու Ադել Էկզարկոպուլոսը:
Երիտասարդ Ադելը, ով երազում է ուսուցչուհի դառնալ, փողոցում պատահաբար հանդիպում է կապույտ մազերով աղջկա, ում սկսում է տեսնել իր երազներում: Շուտով Ադելը հասկանում է, որ սիրահարվել է:
«Օսկարի» համար ֆիլմը չի պայքարի, քանի որ համաշխարհային պրեմիերան կկայանա միայն հոկտեմբերին: