Ճապոնիայում լայն տարածում են գտել կնոջ ծնկների տեսք ունեցող Himazakura Lap Pillow բարձերը, որոնք ստեղծվել են մի քանի տարի առաջ:
Trane Corporation ընկերության կողմից արտադրված յուրատեսակ բարձերը նման են ճապոնական ոճով ծնկի իջած կնոջ ծնկներին, ներկայացնում է Oddity Central-ը:
Japan Trend Shop ճապոնական առցանց խանութում վաճառվող այս յուրօրինակ պոլիուրեթանային բարձերը նկարագրվում են որպես փափուկ և էլաստիկ և բավականին հարմարավետ գլուխը հենելու համար:
Այս բարձերն արտադրվել են 2000-ականների կեսերին և դեռևս լայն տարածում են վայելում ժողովրդի շրջանում՝ հանդիսանալով ամենաշատ վաճառվող իրերից մեկը: