Սուպերմոդելները մեկ անգամ չէ, որ ցույց են տվել, որ ծննդաբերությունից մի քանի օր առաջ անգամ կարող են հպարտ ու ինքնավստահ պոդիում բարձրանալ:
Ամերիկացի դիզայներներից մեկը պոդիում է բարձրացրել աղջիկների, ովքեր ծննդաբերության վերջին ամսում են: Դիզայները ցանկացել է ցույց տալ, որ հղի կինը կարող է անհավանական գեղեցիկ, գրավիչ և սեքսուալ լինել: Նորաձևության շաբաթվա ընթացքում Lingerie Fashion Week-ի մոդելները պոդիում են բարձրացել ժանյակե ներքնազգեստներով և գուլպաներով: Այս կերպ աղջիկներն ապացուցել են, որ զերծ են ամեն տեսակ բարդույթներից' իրենց կառուցվածքի հետ կապված: