LifeNews-ի փոխանցմամբ՝ «Միսս Եվրասիա-2013», 24-ամյա Նատալյա Տեմնիկովային զրկել են վարորդական իրավունքներից հարբած վիճակում մեքենա վարելու պատճառով, որի արդյունքում նա վեճի է բռնվել ոստիկանական մեքենայում:
Գեղեցկուհու պահվածքը տեսանկարահանվել է։ Տեսագրությունն էլ դարձել է հիմք՝ Նատալյա Տեմնիկովային վարորդական իրավունքից 1,5 տարով զրկելու համար։