Համացանցում դերասանուհի Քեթրին Մանասյանի' հանգստից հայտնված տեսանյութը վերջին ժամերին բուռն քննարկումների տեղիք տվեց:
Քանի որ այս օրերին դերասնուհին իր հանգիստն է վայելում Աջարիայում' Քոբուլեթիում, esyes.am-ը զրուցեց նրա գործընկերներից Անդրանիկ Հարությունյանի հետ:
Մեզ հետ զրույցում Անդոն նշեց, որ դերասանուհին այժմ արձակուրդում է և հանգստի նպատակով է մեկնել Վրաստան: Տարածված տեսանյութի վերաբերյալ Անդոն ասաց, որ գուցե ընկերուհիներով զվարճացել են, և Քեթրինը բարձրախոսով երգել է, ընկերուհիներն էլ' պարել: Անդոն չբացառեց նաև այն, որ գուցե իր գործընկերուհին լավ առաջարկ է ստացել ու հաճելին օգտակարի հետ է համատեղել:
«Կուզեմ մեր ժողովրդին մի բան ասեմ. այդքան շատ եք մտածում մեր արտիստների մասին, այնպիսի պայմաններ ստեղծեք նրանց համար, որ անգամ մտքներով չանցնի այլ երկիր մեկնել»,- հավելեց Անդրանիկ Հարությունյանը:
Պարզաբանեց Մերի Պողոսյանը