Հավայան կղզիներում շնաձուկը հարձակվել է գերմանուհի զբոսաշրջիկի վրա և կծել նրա աջ ձեռքը, հայտնում է AFP-ն։

Տեղի իշխանությունները հայտնել են, որ հարձակման ենթարկված զբոսաշրջիկը 20 տարեկան է։ Շնաձուկը նրա վրա հարձակվել է, երբ նա լողալիս է եղել ափից մոտ 50 մ հեռավորության վրա։

Գերմանուհին տեղափոխվել է հոսպիտալ, բժիշկները նրա վիճակը ծայրահեղ են գնահատել։

Հավայան կղզիներում սա այս տարվա ընթացքում շնաձկների՝ մարդկանց վրա հարձակման արդեն 7-րդ դեպքն է։